Մեկ միլիոն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն

12:10 06.08.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ., երկու անձանց հետ նախնական համաձայնության գալով, որոնցից մեկը ևս Լիբերիայի Հանրապետության քաղաքացի է, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է ՀՀ քաղաքացուն պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործության կատարման մեխանիզմը:

Այսպես՝ իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2009թ. նոյեմբեր ամսին հիշյալ անձանցից մեկը զանգահարել է ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենին  և ներկայանալով որպես խոշոր գործարար՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկ է արել՝ հայտնելով, որ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Երևան կուղարկի իր ներկայացուցչին: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևան է ժամանել գործով մեղադրյալ, Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացին, այնուհետև նաև՝ վերջինիս համերկրացին:

Երևանում հանդիպելով ՍՊ ընկերության տնօրենին՝  նրանք ներկայացել են որպես ֆինանսական մեծ կարողություններ ունեցող գործարարներ, համատեղ գործունեության առաջարկ են արել և սուտ խոստումներ տվել, իբր այդ նպատակով կարող են Հայաստան ներկրել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ադամանդյա քարեր: Միաժամանակ, որպես երաշխիք, որ ապրանքի ներկրումից հետո վճարումը կկատարվի, հայ գործարարից պահանջել են իրենց ցույց տալ կանխիկ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ նշված գումարը, այլ նպատակով ծախսելու հնարավորությունը բացառելու համար, իրենք հատուկ սև գույնի քիմիական նյութով կներկեն թղթադրամները, իսկ ադամանդյա քարերը Հայաստան բերելուց հետո այդ գումարները մեկ այլ քիմիական նյութով կմշակեն, որից հետո թղթադրամները կստանան իրենց սկզբնական տեսքը:

Գործարքը կատարելու նպատակով, պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին հանդիպել են ընկերության տնօրենին, որի ժամանակ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը փաթաթել են փայլաթիթեղներով, մշակել սև գույնի անհայտ քիմիական նյութով, դրանք տեղադրել դույլի մեջ՝ պատճառաբանելով, որ քիմիական պրոցեսի համար անհրաժեշտ է շուրջ 15 րոպե ժամանակ՝ այդկերպ ապահովելով հափշտակվող գումարներին իրենց հասանելիությունը:

Այնուհետև, երբ ընկերության տնօրենը ծխելու նպատակով պատշգամբ է դուրս եկել, գողացել են գաղտնի հափշտակված, նրան պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Իսկ որպեսզի ՀՀ-ից հեռանալու համար ժամանակ շահեն, հափշտակված գումարը փոխարինել են նախապես իրենց կողմից պատրաստված նմանատիպ փայլաթիթեղներով փաթեթավորված թղթերով և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:15 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

20:52 28.06.2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

20:45 28.06.2025

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

Ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP