Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ դեսպանին

18:31 06.08.2019

Օգոստոսի 6-ին ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը ողջունելով հյուրին՝ գոհունակությամբ հիշատակեց երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսակներ և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն զարգանան դրանց դիմակայող և կանխարգելող մեթոդները: Հայաստանն ու Չինաստանը գրեթե նմանատիպ աղետների երկրներ են: Այս համատեքստում Ֆ. Ցոլակյանը կարևորեց փոխայցերի միջոցով լավագույն փորձի փոխանակումը: Ըստ նախարարի՝ տեխնիկական և տեխնոլոգիական թռիչքներ ապրած Չինաստանը կարող է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մետաքսի ճանապարհի վստահելի գործընկերոջ՝ Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունին կարևորեց Հայաստանի հետ գործընկերությունը՝ ասելով, որ մեր երկու երկրները ունեն ազգային-պետական բազմաթիվ նմանություններ և հանդիսանում են ռազմավարական և բնական դաշնակիցներ: Նա նախարար Ցոլակյանին հաղորդեց Չինաստանի Հանրապետության և ՉԺՀ ԱԻ նախարարության վճռականությունը՝ Հայաստանի ԱԻ նախարարությանը նշանակալի օժանդակություն ցուցաբերելու և որևէ խնդիր հիմնովին լուծելու հարցում:

Նա Ֆ. Ցոլակյանին առաջարկեց ՀՀ կառավարության անունից համապատասխան դիմում-հայտ ուղղել ՉԺՀ կառավարությանը, որը Պեկինում կընդունվի սիրով: Հանդիպման ավարտին կայացավ պայմանավորվածություն համապատասխան ընթացակարգերով անցնել գործնական աշխատանքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

17:24 14.05.2025

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...

Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

17:18 14.05.2025

Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյան պատկանող պանրի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են

17:12 14.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են

Գեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանքն: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է […] ...

ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

17:06 14.05.2025

ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, ինչպես նաև Առաջինի լրատվական ալիքով»,-ասվում է […] ...

BACK_TO_TOP