21:59 06.08.2019
Արցախում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են վարչապետի վերջին հայտարարություններով, Արցախում տեղի ունեցող զարգացումներով, Համահայկական խաղերի անցկացման ընթացքով: Հետաքրքրվել են, թե ինչ իրավիճակ է սպասվում Արցախում առաջիկա քաղաքական զարգացումներով պայմանավորված: Վանեցյանը պատասխանել է.
«Արցախը յուրահատուկ վայր է, և պարտադիր պետք է լինի կայունություն, և անթույլատրելի են ցանկացած տիպի խժդժություններ, և Արցախի կայունութոյունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա, և ես իմ պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի եմ առնում այդ հանգամանքը և առաջնորդվում այդ սկզբունքով, որ Արցախը պիտի լինի կայուն, և ցանկացած խժդժություն անթույլատրելի է»:
Նա անդրադարձել է նաև երեկ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին և նշել.
«Հարկ համարեցի միջամտել, որպեսզի խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորը և շարունակեցին իրենց բողոքի ակցիան, իրենք մասնակցել են որպես քաղաքացիներ, արցախցիներ, վարչապետի կոչով մասնակցել են, համարում եմ, որ երեկվա հանրահավաքը պատմական միջոցառում էր, թեզերը, որ հնչեցին, պատմական են ու կարևոր: Անվտանգության առումով, այո, ռիսկային էր, բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, պետք է նաև դիմենք ռիսկերի, դրանք գնահատենք և անենք ամեն ինչ, որ լուրջ հետևանքներ չունենան դրանք: Այդ հանգամանքից ելնելով՝ ես անմիջական մասնակցություն եմ ունեցել Համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին, և մինչև այդ պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել, այն դեպքում, երբ Արցախում գտնվում են շուրջ 10 հազար մարզիկներ ու հյուրեր»:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...