13:03 07.08.2019
ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել:
Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ:
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության համար վտանգավոր, զենքի և բռնության կիրառմամբ առևանգում»)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քննության վարկածով կնոջն առևանգել է նրա կենակիցը, որը հայաստանցի է: Նա ներխուժել է Յանինո-1 գյուղի նրա տուն, բռնության և զենքի կիրառմամբ նրան տնից դուրս հանել, մեքենա նստեցրել և տարել՝ պահանջելով շարունակել նրա հետ ապրել: ՔԿ-ում նշել են, որ կնոջը հաջողվել է ազատվել՝ առևանգողին համոզելով:
Ոստիկանություն է դիմել առևանգվածի դուստրը, որը պատմել է, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը սկսել է խուզարկությունը:
Գործարար Հայկ Սիմոնյանը սիրելիին՝ Աննային, Cadillac-ով տարել է սրճարան, որպեսզի խոսի նրա հետ, պատմում է 47news.ru-ը: Կնոջ դուստրը հայտնել է մանկապարտեզների հայտնի ցանցի տնօրենի առևանգման մասին:
«Ես սիրում եմ նրան և նրան կորպորացիա եմ նվիրել»,- ասել է գործարարը:
47news-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 5-ի երեկոյան Յանինոյում «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի 44-ամյա տնօրեն Աննա Ամոսովային առևանգել է Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղից գործարար Հայկ Սիմոնյանը:
Թղթակցի զանգի ժամանակ օգոստոսի 6-ի ցերեկը Հայկն իր ավտոմեքենայով մոտենում էր Վսեվոլոժսկի ոստիկանություն: Բաժին ներկայանալ Հայկին դրդել էր ոչ միայն զանգը, այլև առավոտյան լուրերը: Դրանք պատմում էին Cadillac GMX322 ավտոմեքենայի որոնման մասին, որի մեջ տղամարդը նստեցրել և տարել էր մանկապարտեզի տնօրենին: Նա ճանաչել էր ինքն իրեն:
Գործարարը միանգամից հայտնել էր, որ Աննա Ամոսովան ողջ և առողջ է, գիշերը նա անց է կացրել տանը, իսկ նա նրան խելահեղ սիրահարված է:
«Նրա հետ 8 տարի ապրում եմ և այդքան ժամանակ էլ առևանգում եմ: Դա սեր է, սեր: Ես դրական եմ տրամադրված: Մենք՝ հայերս, հանուն սիրո Արարատ լեռ կբարձրանանք»,- ասել է Սիմոնյանը:
Նրա բացատրությամբ՝ երեկ երեկոյան իր և Աննայի միջև իսկապես վիճաբանություն է ծագել, և նա որոշել է այն կարգավորել սրճարանում՝ դեմ առ դեմ հանդիպմամբ: Վեճը լուծելով՝ տղամարդը տիկնոջը վերադարձրել է Յանինո: Բայց նախաձեռնություն է դրսևորել մանկապարտեզի տնօրենի 22-ամյա դուստրը՝ Վլադիսլավան, Կուդրովոյում Muzeus ինտերակտիվ սրճարանի կառավարիչը, որը նույնպես մտնում է «Լիմպիկ» խմբի կառուցվածքի մեջ: Նախնական տեղեկություններով՝ նա ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ իր մորն առևանգել է նախկին ընկերը:
Սիմոնյանը խոստովանել է, որ սիրելի կնոջ դստեր հետ իր հարաբերություններն իսկապես հարթ չեն: Երկու տարի առաջ ինքը ստիպված էր «կոպիտ խոսել» նրա ընկերոջ հետ: Դրանից հետո չարություն է առաջացել: Ձեռնարկատերը հայտարարել է, որ հաստատ մտադիր է Աննայի հետ ընտանիք կազմել, դրանից բացի, նա իրենից երեխայի է սպասում:
Տղամարդը հայտարարել է, որ բազմիցս Աննային օգնել է դուրս գալ ծանր վիճակներից, մասնավորապես՝ օգնել է բնակարանային խարդախների հետ կապված հարցում, իսկ «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի սեփականատեր է դարձել իր շնորհիվ:
«Կարելի է ասել, որ «Լիմպիկը» ես եմ ստեղծել սիրելի կնոջ համար: Այնտեղ բոլորն ինձ սիրում են: Դա փաստ է: Չէ՞ որ այն նախկինում եղել է Alex Fitness-ի՝ Ալեքսեյ Կովալյովի ֆիթնես ակումբների ցանցի սեփականությունը: Այնտեղ են նաև Մագինը և Կուլիկովը: Նրանք կորպորացիան ինձ զիջեցին, իսկ ես այն նրան նվիրեցի: Այս մասին և՛ Alex Fitness-ը գիտի, և՛ «Ստրոյտրեստը», և՛ «Օտդելստրոյը»: Ամեն ինչ սիրելի կնոջ համար եմ անում»,- հայտարարել է Սիմոնյանը:
«ՍՊԱՐԻԿ Ինտերֆաքս» համակարգի տեղեկությունների համաձայն՝ այսօր Աննա Ամոսովան «Լիմպիկ մանկական կորպորացիա» ԲԲԸ-ի և «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ի միակ սեփականատերն է ու գլխավոր տնօրենը: Նրան է պատկանում նաև կրթական «Մանկության ակադեմիա» ԲԲԸ-ն: Գործարար կինն «Օկերվիլ մանկաբուժական կենտրոն» ԲԲԸ-ի հիմնադիրների թվում է: Մինչև 2015 թվականը «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ն 100 տոկոսով պատկանել է Ալեքսեյ Կովալյովին՝ Alex Fitness հոլդինգի նախագահին և հիմնադրին:
Անմիջապես Հայկ Սիմոնյանին է պատկանում «Մելինա» առևտրային ընկերության կեսը, որը գրանցված է Վսեվորլժսկու շրջանի Սվերդլովի անվան գյուղում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի երեկոյան վսեվոլժսկյան ոստիկանություն է դիմել Յանինոյի 22-ամյա բնակիչը՝ «Լիմպիկ» մանկապարտեզին կից սրճարանի կառավարիչը: Նա հայտնել է, որ իր 44-ամյա մորը, որը մանկապարտեզի տնօրենն է, Cadillac GMX322-ում քաշքշել է նրա նախկին, 37-ամյա կենակիցը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...