Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի նախկին կարի գործարանի կիսավեր շենքը աղբադաշտի է վերածվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի նախկին կարի գործարանի կիսավեր շենքը աղբադաշտի է վերածվել

19:59 07.08.2019

Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի լքված շինությունը քաղաքային աղբադաշտ չէ, բայց աղբի ծավալներով ու պարունակությամբ չի զիջում: Շենքը մինչև 88 թիվն է կառուցվել, կարի արտադրամասի համար, որն այդպես էլ չի գործարկվել: Շենքը սեփականատեր ունի, բայց բնակիչները չգիտեն՝ ով է, այն սեփականաշնորհելուց հետո քանդել են, անտեր ու անտեսված շինությունն էլ դարձել է հենց նույն թաղի բնակիչների համար աղբատեղի: Շենքի հիմքերում տարիներով կուտակված աղբ է, այն, ինչ երևում է, աղբակույտի չգիտեն թե որերորդ շերտն է: Այն երբևէ տարածքից չի տեղափոխվել, այլ բնակիչներն իրենց ձեռքերով ծածկել են հողաշերտով:

Շինության աջ ու ձախ կողմերում ապրողները միասին են բողոքում աղբից ու գարշահոտությունից, հետն էլ չեն թաքցնում, որ նման վիճակն իրենք են ստեղծել: Թաղամասի 4 կետերում երկուական աղբամաններ են տեղադրված: Բողոքները հասել են Գյումրու կոմունալ ծառայությանը, բայց կոմունալի աշխատողները մտադիր չեն նախկին կարի արտադրամասում կուտակված հսկայական քանակի աղբը հեռացնել, ասում են՝ տարածքը սեփականաշնորհված է, խնդիրը հարթելը սեփականատիրոջ գործն է:

Ընկերության հասցեով կոմունալ ծառայությունն արդեն ծանուցում է ուղարկել, բայց պատասխան չեն ստացել: Իսկ նամակի պատասխանին սպասելիս կոմունալի բրիգադները, ամեն դեպքում, անելու են այնպես, ինչպես բնակիչներն են ժամանակին վարվել: Լքված շինության հիմքում կուտակված հսկայական աղբը ծածկելու են հողով: SHANTNEWS.am-ի թղթակցին քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի տեղակալը հայտնել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, մոտ 60 բեռնատար հող է տեղափոխվել թաղամաս աղբը ծածկելու համար։

 
Աղբը հողի տակ թաքցնելով, սակայն, գարշահոտությունը թաղամասում չի վերանա: Այստեղ են լցվում մեկ շենքի բնակարանների կոյուղաջրերը: Սա էլ կոյուղացանցի բացակայության պատճառով է: Մի քանի տներ դեռ օգտվում են սեպտիկ հորերից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

17:42 03.05.2025

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

BACK_TO_TOP