Ուժեղացված ծառայություն Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.86 oC

Ուժեղացված ծառայություն Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

20:52 07.08.2019

Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, որի օրինականությունը ստուգվում է։ Բացահայտվեցին ապօրինի թմրաշրջանառության, ինչպես և հանցագործության այլ դեպքեր։ Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձինք հրավիրվել են բաժիններ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Օգոստոսի 4-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 56 անձ։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հանցագործության դեպքեր, այդ թվում՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի թմրաշրջանառության և այլն։ Բացի այդ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 129 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց։

Տեղափոխվենք Վայոց ձորի մարզ։ Մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձի։
Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, հայտնաբերվել սառը զենքեր, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բացահայտվել հանցագործությունների դեպքեր, այդ թվում՝ ապօրինի ծառահատման։ Բացի այդ, ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 14 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP