Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը պատրաստ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը պատրաստ է

12:14 08.08.2019

Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը:

«Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակցությունը, արդյո՞ք այն պատրաստ է, և կարո՞ղ է կառավարությունը դա ունենալ, որպեսզի քննարկենք և հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր անելիքները որոշենք»:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն իրենց ձեռքի տակ է ամբողջական եզրակացությունը և առնվազն 4 օրից կարող են ներկայացնել կառավարությանը: Նա կետ առ կետ ներկայացրել է կատարված աշխատանքները.

«Քննչական կոմիտեի ՀԿԳ կոմիտեի գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ՝ շրջակա միջավայրի վրա «Լիդիան Արմենիա»-ի ազդեցության գնահատման նպատակով: Քննչական կոմիտեի կողմից նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային կազմակերպությունների կողմից նախաորակավորման հայեցակարգ, միջազգային մրցույթ անցկացնելու հրավերներ են ուղարկվել ոլորտի ընկերություններին: Նախապատվություն է տրվել «Էլ արտ» ընկերությանը: Մարտի 15-ին այն կնքվել է, մարտի 18-ին նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվել է ջրային ռեսուրսների՝ Ջերմուկի աղբյուրների, ստորգետնյա ջրային ավազանների վրա ազդեցությունների գնահատում, 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 31-ին նախնական եզրակացությունը ստանալ: Հունիսի 25-ին սկայպ կոնֆերանս զանգ է տեղի ունեցել Քննչական կոմիտեի և ընկերության միջև, «Լիդիանը» ներկայացրել է պարզաբանումները: «Լիդիան Արմենիան» ընկերությունը վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին՝ բաղկացած 188 թերթից, 237 թերթ հավելավածները ներառյալ, վերջնական եզրակացությունը օգոստոսի 6-ի դրությամբ ամբողջությամբ թարգմանված է հայերեն՝ 341 թերթ,վերջնական սրբագրված եզրակացությունը օգոստոսի  7-ին ուղարկվել է վարույթն իրականացվող մարմին»:

Փաշինյանը հետաքրքրվել է, թե ի վերջո կառավարությունը ե՞րբ կունենա ամբողջական տարբերակը, կհասցնի՞ ծանոթանալ:

Մյուս շաբաթ պետք է նախնական կողմնորոշում ունենանք, թե ինչ ենք ունենալու: Նախնական եզրակացությանը ծանոթ ենք եղել, նոր ինֆորմացիայի շուրջ կհասցնեն մինչև երեքշաբթի պատրաստվել,-ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP