12:36 09.08.2019
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ռոումինգի և իր գործունեության սակագների հետ կապված պարզաբանում- հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ճշգրտում որոշ հայտարարությունների առնչությամբ
Ստեփանակերտ, 9 օգոստոս, 2019թ.
1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»:
«Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ. հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: Վերջին 7 տարում Արցախի տնտեսական աճը զգալի գերազանցեց պլանավորվածը, որի արդյունքներից մեկն էլ, որպես սոցիալական էֆեկտ, արտահայտվեց 3G ցանցի վրա ծանրաբեռնվածության նկատելի աճով: Այս պատճառով Ընկերությունը որոշեց գնալ լրացուցիչ լուրջ ներդրումների՝ ցանցն արդիականացնելու, թողունակությունը մոտ 10 անգամ ավելացնելու, 3G ծածկույթն ընդլայնելու հիմնական ավտոմայրուղիների և փոքր բնակավայրերի ուղղությամբ: Արդիականացման և ցանցի ընդլայնման պրոցեսի ավարտին կիրականացվեն այլ ուսումնասիրություններ՝ գնահատելու նորագույն բջջային տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորությունը: Այս ճանապարհին միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «Ղարաբաղ Տելեկոմը» հաղթահարում է հայտնի բարդություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության կարգավիճակով:
2. «…Օպերատորը նաև որոշակի կամք չի դրսոևորել, որպեսզի նվազեցումները լինեն»:
Ռոումինգ սակագներին առնչվող հարցադրումների վերաբերյալ Ընկերությունը հարկ է համարում ընդգծել. տարիների ընթացքում բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ:
Ա. 2012-ի հոկտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար գործող 113-136 դր/ր նվազեցվեց 45դր/ր-ի:
Բ. 2015-ի հունվարին «ՎԵՈՆ Արմենիայի»-ի (Բիլայն) բաժանորդները 116-232դր/ր-ի փոխարեն սկսեցին խոսել 45դր/ր միասնական սակագնով:
Գ. 2015-ի մարտին՝ Յուքոմի բաժանորդները, ևս, 115-216դր/ր-ի փոխարեն սկսեցին օգտվել 45դր/ր սակագնից:
Դ. 2018-ի սեպտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի հետ համատեղ սահմանվեց 38դր/ր ՀՀ և Արցախի ցանցեր ելքային և 25դր/ր մուտքային զանգերի սակագին: Եվ, ինչպես տեղյակ եք, այս տարվա օգոստոսի 1-ից գնային այս քաղաքականությունը որդեգրեցին նաև ՀՀ մյուս 2 երկու օպերատորները:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ ՀՀ ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար:
Ընկերությունը հայտարարում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ սակագնային քաղաքականության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու համար»:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...