ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում սահմանվել է միասնական տոմսի արժեք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում սահմանվել է միասնական տոմսի արժեք

14:25 09.08.2019

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, օգոստոսի 12-ից ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից «Արմենպրես»ին տեղեկացրեցին, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները  մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների,  կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 1500  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝  125  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է  ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300  ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75  ՀՀ  դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000  ՀՀ  դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1000 ՀՀ  դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125  ՀՀ  դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60  ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 1500  ՀՀ  դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500  ՀՀ  դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.

ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

BACK_TO_TOP