Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Անկարայում երկու նախագահները քննարկել էին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր,  իսկ Ուկրաինայում այդ ընթացքում հիշել են  Զելենսկու՝ նախագահ չեղած ժամանակվա արտահայտությունները Էրդողանի հասցեին:

Իր հումորային ելույթներից մեկի ժամանակ Զելենսկին Էրդողանին անվանել էր «բեղավոր խավարասեր» (усатый таракан), նաև ասել, թե հույս ունի, որ իրեն ոչինչ չեն անի այդ կատակի համար, առավելագույնը մտրակի 300 հարված կհասցնեն:

Իր ելույթում Զելենսկին հեգնել էր Էրդողանին` ասելով, որ նա հավերժ կմնա նախագահ: