22:35 12.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր օրենք է ներկայացրել, որը կարող է զգալիորեն կրճատել ԱՄՆ մեկնող օրինական ներգաղթյալների թիվը: Այս օրենքը հեշտացնում է «Գրին քարտը» և մուտքի արտոնագրի դիմումները մերժելու գործընթացը:
Reuters-ի փոխանցմամբ՝ նոր օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 15-ին: Օրենքը թույլ է տալիս մերժել այն դիմորդների ժամանակավոր կամ մշտական վիզաները, ովքեր համապատասխան եկամուտ չունեն կամ սոցիալական աջակցություն են ստանում:
Համաձայն նոր օրենքի՝«ներգաղթյալները պետք է իրենց կարիքները հոգալու համար կախված չլինեն հասարակական ռեսուրսներից և պետք է հույսը դնեն իրենց սեփական ունակությունների, ինչպես նաև ընտանիքի անդամների, հովանավորների և մասնավոր կազմակերպությունների ռեսուրսների վրա»:
«Այս ամենի մղող ուժը հին ամերիկյան արժեքն է՝ ինքնաբավությունը: Դա նաև երկարաժամկետ օգուտներ կունենա՝ կպաշտպանի հարկատուներին, որպեսզի այս երկիր ներգաղթող մարդիկ չդառնան բեռ հասարակության համար, կարողանան կանգնել սեփական ոտքերի վրա, ինչպես արել են անցյալում ներգաղթողները»,- ասել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների հարցերով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քեն Կուչինելլին:
Այս քայլով Թրամփը փորձում է կրճատել թե՛ օրինական, թե՛ ապօրինի ներգաղթը. դա նրա նախագահության կարևորագույն կետերից մեկն է:
Մասնագետների կարծիքով՝ նոր օրենքից կտուժեն հատկապես աղքատ երկրներից եկող ներգաղթյալները, ընտանիքները երկար ժամանակ ստիպված կլինեն առանձին ապրել, իսկ օրինական ներգաղթյալները ստիպված կլինեն հրաժարվել իրենց անհրաժեշտ սոցիալական օգնությունից, որը կազդի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող նրանց երեխաների վրա:
«Ներգաղթի քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կազմակերպության տվյալներով, համաձայն այս նոր օրենքի՝ ընտանեկան «Գրին քարտ» ստացած դիմորդների կեսից ավելին մերժում կստանա:
Միայն 2016թ.-ին ԱՄՆ-ը շուրջ 800 հազար «գրին քարտ» է շնորհել:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...