Ինքն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+14.09 oC

Ինքն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

11:46 13.08.2019

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին:

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը նշեց, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արեց Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

19:50 06.05.2024

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին և ներքաղաքական հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: նա նշել է, որ Կիրանց գյուղը մարդկանց համար դառնում է ոչ անվտանգ բնակավայր. «Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ»,-ասել է Անդրեաս Ղուկասյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

18:43 06.05.2024

Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դրանից հետո (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից) տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

18:05 06.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

17:44 06.05.2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

16:35 06.05.2024

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Բուդապեշտում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը: Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր, Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին […] ...

Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում

16:06 06.05.2024

Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: ...

BACK_TO_TOP