15:00 13.08.2019
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա ընթացքում կառավարությունը կստանա այն: Բացատրեց նրանով, որ եզրակացությունը ծավալուն է, կատարվել է թարգմանություն, սակայն սղագրման անհրաժեշտություն կա:
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվեց, թե արդյո՞ք Քննչական կոմիտեն եզրակացությունը հանձնել է կառավարությանը: Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ եզրակացությունը դեռ սրբագրման փուլում է, բացի դրանից, պետք է քննարկեն քննչական խմբի հետ, թե ինչն է ենթակա հրապարակման, որպեսզի չվնասեն նախաքննությանը:
Նշեցին նաև, որ եզրակացությունը կհրապարակեն երկու օրից, իսկ մինչ այդ որևէ տեղեկատվություն տալ չեն կարող:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ չի շտապում տեղեկություն տրամադրել. հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն նշեց, որ իրենք բոլորին հորդորում են սպասել պաշտոնական հաղորդագրության:
«Մենք որևէ ինֆորմացիա չենք տալու, բոլոր լրատվամիջոցներին հորդորում ենք սպասել պաշտոնական հաղորդագրության»,- ասաց բաժնի պետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնեց հետևյալը.
«Այս պահի դրությամբ դեռևս չենք ստացել, ակնկալում ենք այսօրվա ընթացքում ստանալ»:
21:00 15.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...
20:48 15.06.2025
Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվելԻրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...
20:31 15.06.2025
Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ ՆեթանյահուԻսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...