ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան 2 ընկերության նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան 2 ընկերության նկատմամբ

12:37 14.08.2019

ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի մի շարք ընկերություններ ներառել է իր «սև ցուցակում»: Այդ ցուցակում է հայտնվել նաև հայաստանյան 2 ընկերություն՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն:

«ԵրԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից»: Բացի այդ, ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ»,-հաղորդվում է ԱՄՆ դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Ռուսաստանի Կալուգայի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև 14 ընկերություններ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:

Պատժամիջոցների սահմանափակումները, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում ցանկում հայտնվածների կողմից արտահանման արտոնագրեր ստանալու համար, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 14-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

14:36 28.04.2024

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ...

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:30 28.04.2024

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 […] ...

BACK_TO_TOP