«Երազանքի» ծառը. արդյունքով հաստատված սովորո՞ւյթ, թե՞ սնոտիապաշտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

«Երազանքի» ծառը. արդյունքով հաստատված սովորո՞ւյթ, թե՞ սնոտիապաշտություն

23:11 17.08.2019

«Երազանքի» այս ծառը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան վրա է գտնվում: 2197 մ բարձրություն ունեցող Ճգնավոր լեռան վրա աճած ու կանաչած երևի միակ ծառն է, որ ամեն օր հանգրվան է դառնում լեռան գագաթին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը բարձրացող հավատացյալների համար:

Մի քանի տասնյակ տարվա կյանք ունեցող այս ծառի ճյուղերը ճկվել են հավատացյալների անձնական իրերի ծանրությունից: Ծառի վրա հնարավոր է գտնել ցանկացած իր՝ ներքնաշորերից ու գուլպաներից, մինչև անգամ գոտի:

Որոշ հնարամիտներ էլ ծառի վրա են թողել ձեռքներն ընկած շիշը:

Հարց է ծագում. արդյո՞ք հավատքով 3 կմ դժվարանցանելի ճանապարհով դեպի մատուռ բարձրացող հավատացյալը կարող է հավատալ ծառի զորությանը: Սրբատեղին թողած, ծառն են սրբացնում: Եթե հոգևոր պահանջմունքը բավարարողը ծառն է, ուրեմն ծառից էլ պետք է սպասել վարձքը:

«Անձնական իրերից ցանկացած բան կապում ես ծառին, երազանք ես պահում, մի հատ էլ կապում ես հետ գալու ճանապարհին ու երազանքդ իրականանում է»,- SHANTNEWS-ի այն հարցին, թե ինչո՞ւ են շորերը կապում ծառի վրա, պատասխանեց մատուռից վերադարձող երիտասարդ աղջիկը: Հարցին՝ իսկ իրականացած երազանք ունե՞ս շոր կապելու արդյունքում, աղջիկը պատասխանեց, – այո´, ունեմ, բայց շորը կապելուց հետո էլ եկեղեցի եմ մտել, չգիտեմ կապելո՞ւ արդյունքն է, թե՞ աղոտքի»: Այսինքն՝ սովորույթի ուժին են հետևում՝ պարզապես չուզելով բաց թողնել երազանքի կատարման ոչ մի հնարավորություն:

Հինավուրց վանքերի մոտակայքում նման ծառեր` բեռնավորված տարբեր շորերով ու իրերով, բոլորդ էլ հանդիպած կլինեք: «Սովորական սնոտիապաշտություն»: Եկեղեցին այս երևույթին կարճ պատասխան է տալիս:

  «Սա ոչ մի կապ չունի հավատքի, քրիստոնեության հետ: Ավելի շատ հեթանոսությունից մնացած ավանդույթ է: Եկեղեցին երբեք անտարբեր չի եղել, բազմիցս անդրադարձել ենք այս խնդրին և եկեղեցիների բակերում հանել ենք այդ թաշկինակները, մաքրել ենք ծառերը: Այդ սովորույթը գնալով նվազում է»,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հին հայերը հավատում էին, որ կան սուրբ ծառեր և այդ ծառերի վրա էին կախում հիվանդ ու վատառողջ մարդկանց հագուստներից պատառիկներ՝ ակնկալելով հիվանդի ապաքինում: Այսօր հին հավատալիքները չկան, բայց բեռնված ծառերը շարունակում են կրել այդ սովորույթի ծանրությունը՝ բառի բուն իմաստով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP