14:30 17.08.2019
SHANTNEWS-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն անդրադարձել է Ամուլսարի շահագործման մասին փորձագիտական եզրակացությանը՝ նշելով, որ այն Կառավարության կողմից դեռ ուսումնասիրության փուլում է:
«Դեռ եզրակացության ուսումնասիրությունը շարունակվում է, բայց, ըստ եզրակացության, տեխնիկական իմաստով Ամուլսարը կարող է շահագործվել: Բնապահպանները համոզված են, որ Կառավարությունը որոշել է գործարկել Ամուլսարը, բայց մենք այդ որոշումը դեռ չենք կայացրել: Փաստաթուղթը ուսումնասիրվում է: Որոշումը կայացվելու է ըստ փաստաթղթի»:
Հարցին` արդյո՞ք հակառակ որոշում կարող է լինել, Գևորգյանը նշեց, որ քիչ, բայց որոշակի հավանականություն կա: Նաև ավելացրեց, որ, ըստ եզրակացության, ավելի հավանական է շահագործման հեռանկարը:
Ի պատասխան` բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ 1 փորձագիտական եզրակացությամբ որոշում կայացնելը ճիշտ չէ:
«Փորձաքննության գաղափարը եկավ այն ժամանակ, երբ պարոն վարչապետը այցելեց Ջերմուկ: Մինչ այդ երևի համոզել էին, որ Հայաստանում լավ մասնագետներ չկան և հետազոտության համար պետք է արտասահմանցիներ բերեն, չնայած մենք շատ լավ մասնագետներ ունենք ու ոչ մեկ մեր օրենսդրությունն ու տեղանքը էդպես լավ չգիտի, ինչպես մեր մասնագետները: Որոշվեց համալիր անկախ փորձաքննություն նշանակել, որպեսզի տեսնենք` արդյո՞ք ռիսկերը մեծ են, թե՞ ոչ: Բայց այդ որոշումից շեղում տեղի ունեցավ: Որպեսզի այդ որոշումը իրականացվեր, Կառավարությունը պետք է պատվիրեր իրոք անկախ փորձաքննություն, և եթե ասում են միջազգային, ապա միջազգային կազմակերպություն պետք է լիներ, ոչ թե օտարերկրյա: «ԷԼԱՐԴ» ընկերությունը միջազգային կազմակերպություն չէ, այլ օտարերկրյա»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք կան կասկածներ փորձաքննության օբյեկտիվության վերաբերյալ, Նազելի Վարդանյանը նշեց, որ օբյեկտիվությանը չի կասկածում, բայց իրավաբանորեն կա շեղում.
«Շեղման արդյունքում որոշվեց քրեական գործի սահմաններում նշանակել փորձաքննություն, որը որևէ առնչություն չունի այլ քրեական գործերի հետ»:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...