Արդյո՞ք Ամուլսարի բողոքի ակցիաները քաղաքականացված են. բանավեճ SHANTNEWS-ի տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արդյո՞ք Ամուլսարի բողոքի ակցիաները քաղաքականացված են. բանավեճ SHANTNEWS-ի տաղավարում

16:44 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց,  որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր.

«Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, գումար են ծախսել»:

Իսկ այն դիտարկմանը, որ 2012թ-ին էլ է եղել բնապահպանական շարժում, Գևորգյանը նշեց, որ շարժումը կար, բայց ճանապարհ չէր փակվում: Նաև շեշետեց, որ թեպետ բնապհպաններին չի կասկածում, բայց պրոցեսում կան կասկածելի բաներ.

«Էս պրոցեսի մեջ մտել են մարդիկ, մտել են ուժեր, որոնք ունեն շատ նեղ, մերկանտիլ շահեր»:

Հարցին` որո՞նք են այդ ուժերը, Գևորգյանը բերեց օրինակներ.

«ԱԺ նախկին պատգամավոր էդ կողմերից ընտրված, ով նախկինում ունենալով շատ մեծ ազդեցություն, իշխանությունում որևէ կերպ որևէ քայլ չի արել, որպեսզի լիցենզիա չստանա այդ ընկերությունը, նախկին մարզպետ, որը շատ սերտ կապերի մեջ է հանքարդյունաբերության հետ»:

Իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանը, ի պատասխան, նախ` նշեց, որ, որպես իրավաբան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ  այդ ընկերությունը չի կարող դիմել միջազգային արբրիտաժ.

«Իրավաբանությունը ճշգրիտ գիտություն է և «եթե»-ներ չի սիրում: Եկեք «եթե»-ներով չխոսենք, իսկ եթե խոսենք «եթե»-ներով, ապա միջազգային արբիտաժ դիմելու և Հայաստանին տուգանքի մեծ չափ բաժին ընկնելու պատասխանատվությունը դուք էլ չեք կրելու, այլ թողնելու եք ժողովրդի վրա, ոնց որ թողել եք Թեղուտի պատասխանատվությունը, որ մենք 2006-ից թմբկահարում էինք, որ էդ պոչամբարը վթարային է լինելու, էսօր վթարային է և ոչ մի բան չի արվում: Մինչև մի 2 գյուղ չոչնչանա, մեր իշխանությունները տեղից չեն շարժվելու: Իսկ եթե խոսում եք այն վնասների մասին, որ մի քանի անգամ գերազանցում է մեր բյուջեն, ինչո՞ւ չեք խոսում այն վնասների մասին, որ վերաբերում է մարդու առողջությանը: Արդեն մի քանի քրեական գործ կա այստեղ»:

Նազենի Վարդանյանը նաև նշեց, որ Ամուլսարի փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հանքի գործարկման հետևանքով Արփա գետը աղտոտվելու է: Վարդանյանն անդրադարձավ նաև Գևորգյանի նշած ուժերին.

«Դուք և ժողովուրդը մերժեցիք հենց նրանց: 2012-ին նույն Ջերմուկում կազմակերպվեց ստորագրահավաք, մեզ կանչեցին որպես մասնագետներ, մենք մեր կարծիքը ասացինք, դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ: 2012-2013թթ.  Ջերմուկի հիմնադրամին փոխանցվեց 75 մլն դրամ գումար և դադարեցնել տվեցին բոլոր ստորագրահավաքները արդեն շանտաժներով և աշխատանքից ազատելով»:

Իսկ Գևորգյանի այն հարցին, թե ինչո՞ւ են այդ ուժերը միացել բնապահպաններին, Վարդանյանը կոչ արեց այդ մասին հարցնել հենց այդ մարդկանց:

Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP