Ամուլսարի գործարկման հետևանքով առաջացած աղտոտումը հնարավոր է` հասնի Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրեր. բնապահպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ամուլսարի գործարկման հետևանքով առաջացած աղտոտումը հնարավոր է` հասնի Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրեր. բնապահպան

19:51 17.08.2019

«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում  բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց,  որ հաշվարկներն ու վերլուծությունները անեն մասնագետները՝ ներկայացնելով իշխանության տեսլականը.

«Մեր ռազմավարությունը այնպիսին է, որ ժամանակի ընթացքում հանքարդյունաբերությունը` որպես ճյուղ, Հայաստանում էնքան է նվազելու, որ նման խնդիրներ այլևս չեն ծագելու: Բայց էս պահին էդ հարվածը մեր վրա դնելով՝ մենք երաշխավորում ենք, որ հետագայում հանքարդյունաբերությունը էլի պետք է մնա որպես տնտեսության շոգեքարշ: Մենք չենք ընդունում, որ հանքարդյունաբերությունը շոգեքարշ է, բայց անցումային փուլում էդ հարվածներին չենք կարող դիմանալ»:

Բնապահպանը ողջունեց, որ  հանքարդյունաբերությունը որպես շոգեքարշ չի ընդունվում և կոչ արեց չընդունել որպես շոգեքարշ այսօրվանից.

«Եթե հանքարդյունաբերությունն այդտեղ սկսվեց, վաղը, մյուս օրը նույնիսկ ես Ամուլսարի մասին չեմ խոսելու, ոնց որ Թեղուտի մասին էլ հետաքրքրություն չկա, որովհետև 700 հա անտառն արդեն վերացել է և դրա մասին խոսելն արդեն իզուր է: Մնում է միայն մարդկանց կյանքի վտանգը: Իսկ Ամուլսարի վերլուծության մեջ մի քանի տողով Քննչական կոմիտեի նախագահը կեղծ տեղեկատվություն մատուցեց Կառավարության նիստին` ասելով, որ Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա  ջրերի միջև կապ չկա այն դեպքում, որ եզրակացության մեջ գրված է՝ դատարկ ապարների լցակույտերից հնարավոր է ստորգետնյա ջրերի արտահոսք, որն աղտոտելու է և այդ աղտոտումը հնարավոր է` հասնի Մադիկենց աղբյուրներ: Մադիկենց աղբյուները Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրերն են»:

Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP