Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին

15:20 21.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հայտնում է armecofront.net-ը։

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որը հասանելի է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության հետ համատեղելիության առումով։ Ներկայացնենք դրանցից մեկն ու մեր ակնկալիքները որպես պետական լիազոր մարմին ձեր համապատասխան գործողությունների մասով։

Ըստ Քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի (էջ 17)՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․

«Հասկանալ և գնահատել «Լիդիանի» կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունն առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:

Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը՝ մեջբերում․

«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի դրանից՝ դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստորգետնյա ջրերը կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր:

Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի դրանից՝ բեկվածքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազդել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի դրանից՝ բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱԼ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»:

Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ հանրությանն ու ՀՀ կառավարությանը ներկայացրել է ամբողջովին հակառակ փաստեր՝ նշելով․ «Ամուլսարի տեկտոնական բլոկն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները»: Սա գրված է նախարարության կայքում տեղադրված փաստաթղթերից հավելված 21-ի 8-րդ էջում։

Այս պնդումների մասին հստակ գրված է նաև «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ (էջ 34-35)՝ մեջբերում․

«Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) գտնվելու վայրը և բնութագրերը նկարագրված են Geoteam (2014) և GRZ-ում (2011): Համաձայն սույն փաստաթղթերի Ծրագրի տարածքը գտնվում է ԱՏԲ-ում՝ կենտրոնական ինքնավար տեկտոնիկ բլոկում, որը բաղկացած է էոցեն-օլիգոցեն հրաբխային գմբեթից, իսկ ԱՏԲ գտնվում է Արփա, Որոտան և Դարբ գետերի գետամեջում: ԱՏԲ-ն եռանկյունաձև է, որն ամբողջովին սահմանափակվում է երեք հիմնական հատվող տեկտոնիկ բեկվածքներով՝ Կեչուտի բեկվածք, Ագարակաձորի բեկվածք և Զիրակի բեկվածք․․․ Ըստ GRZ (2011) և Geoteam (2014), ԱՏԲ անկախ է (կամ մեկուսացված)՝ ելնելով իր հիդրոերկրաբանական հատկանիշներից: Նրանք ասում են, որ ԱՏԲ կապված չէ հարակից շրջանների հետ և հանքը չի կարող ազդել ԱՏԲ-ին հարակից շրջանների հիդրոերկրաբանության և ջրի որակի վրա, այդ թվում՝ հանքային և քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա, մասնավորապես Ջերմուկի հանքային աղբյուրները: Նմանատիպ հայտարարություններ կան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում»:

Այս փաստերը նշանակում են, որ 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ35 եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, որոնց հիման վրա նախարարությունը պարտավոր է ուժը կորցրած ճանաչել այդ եզրակացությունը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի։ Խնդրում ենք կատարել օրենքով ձեր վրա դրված այս պարզագույն պարտավորությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP