17:15 23.08.2019
Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունել է հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ հայրապետին ներկայացրել է նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նվիրյալ հովվական ծառայությունը բերելու Հայոց եկեղեցու անդաստանում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամներն ու խրատները: Նորին Սրբությունն ընդգծել է, որ արդյունավոր և բարեհաջող սպասավորության երաշխիքը Եկեղեցու զավակների նկատմամբ հոգևորականի ունեցած սերն է, հովվական խնամքը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը իրեն վստահված համայնքի հանդեպ:
Հայոց հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել հովվական կյանքում հանդիպող դժվարություններից և խնդիրներից, այլ հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արգասաբեր դարձնելով հոգևոր սպասավորությունն իրենց վստահված համայնքներում: Վեհափառ հայրապետը պատգամել է ամուր մնալ իրենց կոչման մեջ և հանձնառու ոգով, աստվածասեր, բարեպաշտ և հայրենանվեր ծառայությամբ էլ ավելի բարձրացնել Հայոց եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Երիտասարդ եկեղեցականներին Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է Աստծո օգնականությամբ և առաջնորդությամբ արդյունավորել իրենց առաքելությունն ի պայծառություն Առաքելական Մայր եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման վերջում Հայոց հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանաներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր և Ս. Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց եկեղեցու տարբեր կառույցներում և աշխարհասփյուռ թեմերում:
https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1141990719326231?__xts__[0]=68.ARAp8lycT9EewXc4Hww5QtPzcpy-cJIxtaZYkFLoQtd-UzLMbEgapfde8mZDB4SH-YaWaiB00e-huNYMaONTYU1ywTNxiBFeDP0X-FlHmfzW6G3PGxy9h4gzo7Wd45E02RM3sbBsCQoqjedFRPwFxPYD6UoxZWwI_VLUpe1FOg_SfDNfRI4djgNno7iksy5rm3n_eHQgdFr3MIE-XoGk5ahWNe0I6RRpgvt93cfbGKqcqhA0kWvftZsEu3DNhQj6u9pKVIUybbjTND4YeyjhJ2zqxIlDebe8Tm_ivlf2CW1pe9yk1lVIsvsCy7dpSWSExEZR8Nx351q7SczIzcg1_g–IA&__tn__=-R
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին16:30 02.07.2025
Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...