«Սև ուրբաթ». հետցնցումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

«Սև ուրբաթ». հետցնցումներ

12:53 25.11.2017

Ամազոն» ինտերնետային մանրածախ առևտուր իրականացնող կայքի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը երեկ՝ «սև ուրբաթին», ավելացել է 100 մլրդ դոլարով։ Այս մասին գրում է  Բլումբերգ գործակալությունը:

Amazon-ի գնորդները պատվիրել են ավելի քան 400 000  կենցաղային իրեր, սմարթֆոններ, խաղային համակարգեր, լեգոներ: 

Այս տարվա հոկտեմբերին Ջեֆ Բեզոսը կրկին համարվել էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսից։ 

Բլումբերգի տվյալներով, գործարարի կարողությունը կազմում է 93.8 միլիարդ։

Իսկ ԱՄՆ -ում կրակոցներ են հնչել սուպերմարկետնրի մոտ: Մեկ օրում 4 նման միջադեպ է տեղի ունեցել՝ Նյու Ջերսիում, Նևադայում, երկուսը՝ Թեննեսիում։

Նյու Ջերսիում Macy’s հանրախանութի մոտ մի տղամարդ է սպանվել, նրա եղբայրը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։

Նևադայում Walmart առևտրի կենտրոնի այցելուների միջև վեճ է տեղի ունեցել կայանման տեղի համար, ինչի հետևանքով մեկը կրակել է մյուսին։

Թեննեսիում անհայտ անձիք Մեմֆիս քաղաքում առևտրի կենտրոնի մոտ տղամարդու վրա են կրակել։ Նահանգի այլ քաղաքում ևս երկու մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել հիպերմարկետի այցելուների միջև վեճի պատճառով։

Սան Պաուլոյի առևտրային կենտրոններից մեկում մարդիկ իրար հրմշտել են հեռուստացույցի համար։

Խանութների մոտ հսկայական հերթեր են գոյացել. շատերն անհամբերությամբ են սպասել «սև ուրբաթին», որպեսզի իրենց ուզած ապրանքը գնեն անհամեմատ ցածր գնով։

«Սև ուրբաթն» առաջին անգամ հայտարարվել է 1966 թվականին ԱՄՆ-ում Ծննդյան տոներից առաջ։ Այսօր արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրները «սև ուրբաթ» են կազմակերպում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP