Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է

15:24 25.08.2019

Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ  քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող  ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է հետաքրքրել շատերին: Քաղաքի օրը հազարավոր հյուրեր են ժամանել Գյումրի՝ գյումրեցու հետ  տոնը նշելու:Տոնական միջոցառումների հիմնական ու կարևոր կենտրոնն այսօր Շիրազի փողոցն է: Շիրազի անունը կրող վերակառուցված փողոցը նախկինում կոչվել է 16 փողոց։ Այն եզակի քաղաքներից է եղել, որտեղ փողոցները համարակալում են ունեցել:

Պատմական շինություններով հայտնի փողոցում այսօր վաղ առավոտից էր եռուզեռը սկսվել: Փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված տաղավարներում իրենց ձեռագործ աշխատանքներն են ցուցադրելու գյումրեցի վարպետներն ու  արվեստագետները:«Վարպետների քաղաք» խորագրին համահունչ տաղավարներում գյումրեցու վարպետությունն է ցուցադրվում: Դրանց կողքին կա մի  կոլորիտային անկյուն, որտեղ բոլոր հյուրերը կարող են լուսանկարվել գյումրեցիների տարազով տիկնիկների հետ։ Ի դեպ, այս ամենը գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծել է թղթե թափոններից և այն  «Իմ հոգու տուն Գյումրի» շարքից է:Քաղաքի տոնին ներկա գտնվելու, գյումրեցիների հետ ուրախանալու, հին ճարտարաեպությանը ծանոթանալու համար Հանրապետության տարբեր բնակավայրերից ու արտերկրից հյուրերը Գյումրի են գալիս նաև գնացքով։ Տոնական օրվա առիթով երկաթուղին էլ այսօր աշխատում է այլ գրաֆիկով, երթուղի են ավելացրել: Քաղաք եկած հյուրերին հենց  կայարանամերձ հրապարակում դիմավորում էին պարային խմբերը։ Տոնական տրամադրություն է քաղաքի տարբեր թաղամասերում։ Անի թաղամասում անցկացվող միջոցառմանը գյումրեցիների հետ մասնակցում էին Ուրուգվայից ժամանած հյուրերը, որոնք ֆիլմ են նկարում Գյումրու ու գյումրեցի Արցախյան պատերազմի հերոսների մասին: Միջոցառման պաստառներն ու փուչիկները, տարազներով երեխաները ոգևորել էին նաև հյուրերին:

«Ինձ մի պահ թվաց Ուրուգվայում եմ, քանի որ այսօր Ուրուգվայում տոնում են երկերի անկախության օրը: Առաջին անգամ եմ Գյումրիում, արդեն հասցրել եմ լսել ձեր քաղաքի մասին՝ ովքեր են ապրել, ինչ հերոսներ ունեք: Հպարտություն է, ձեր քաղաքի համար ուրախ եմ, որ իմ ֆիլմում ընդգրկել եմ հենց Գյումրին ու գյումրեցու պատմությունները»,- ասել է ռեժիսոր Ալեխանդրո Լեմոսը։Բոլորի տոնական ու ուրախ տրամադրությունը ապահովեցին Գյումրու պարային խմբերի սաները։ Հիմա երգ ու պարը բոլոր թաղամասերում, իսկ երեկոյան ամբող տրամադրությունը կտեղափոխվի Գյումրու կենտրանական հրապարակ, որտեղ մեծ համերգ ու հրավառություն է սպասվում: Դրանով էլ կեզրափակվի Քաղաքի օր միջոցառումների շարքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP