Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի

00:00 27.08.2019

Գյումրիի Կումայրի արգելոցի պատմաճարտարապետական շինությունների վերականգնման ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչվեն: Քաղաքապետարանի պատասխանատուներն այս կարծիքն են հնչեցնում արդեն 2 տարի, իսկ այս ուղղությամբ գործնական քայլերը նոր են սկսվում: Քաղաքի պատմական շինությունների մեծ մասը վթարային է, տանտերերից շատերն են լքել տները կամ վաճառել, բայց նոր սեփականատերերն էլ վերականգնման ուղղությամբ ոչինչ չեն արել: Արգելոցի 1200 շինությունների մի մասը ոչնչացման եզրին է:

Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքն Ալեքպոլցի մեծահարուստ Աղաբաբովների տոհմական տունն է եղել: 1909 թվականի ճարտարապետության լավագույն նմուշներից է, 2 երկրաշարժերի է դիմակայել: Այն խիստ վթարային է, մասնակի փլուզումների ենթարկված, թեև դեռ բնակիչներ ունի: Գյադուկյանների տան վարագույրի ետևում փլատակներ են:

88-ին երկհարկանի շենքի ճակատային հատվածները փլվել էին, փլուզումները տարեցտարի շարունակվել են, հիմա վտանգը սպառնում է ամբողջ շենքին: Շենքի 28 բնակարանից միայն 6-ն է բնակեցված, տևական փլուզումներից հետո մարդիկ լքել են տները: Վթարային են նույնիսկ աստիճանները: 2-րդ հարկ բարձրանալու համար հատուկ զգուշավորություն է պետք: Օրեր առաջ էլ 2-րդ հարկի հատակն է փլվել:

Մասնագետները շենքի ամրությունն ուսումնասիրել են 1990-ականներին: Գնահատել են 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարայնության: Հիմա պարզ է, որ վիճակն ավելի է վատացել: Տարիներ առաջ ոմանք հասցրել են բնակարանները սեփականաշնորհել, մյուսներին վթարայնության պատճառով թույլ չեն տվել: Կումայրի արգելոցի պատմական շինությունների մի մասը բազմաբնակարան շենքերն են՝ պետական ու մասնավորեցված բնակարաններով, մի մասն էլ՝ անհատների սեփականություն: Դրանց վերականգնումը մի դեպքում կառավարության, մյուս դեպքում՝ մասնավորի խնդիրն է: Բայց անկախ ունեցած կարգավիճակից՝ շինությունների պահպանությունը դեռ չի շահել: Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ մասնավորին պատմական նշանակության կառույցներ են օտարվել՝ առանց դրանց վերականգնման հարցում ժամկետներ ու պարտավորություններ նշանակելու: Ասում է՝ բացն օրենսդրական կարգավորման պակասից է, քանի որ առք ու վաճառքի պայմանագրում կետ չկա այն մասին, որ գնվող կամ վաճառվող կառույցը պատմական հուշարձան է, ու դրա նկատմամբ սեփականատերը պարտավորություններ ունի: Նույն պատճառներով շինությունների կառուցապատումները եղել են շեղումներով:

Ներդրողի հետ գործարքներում էլ տեղական ինքնակառավարման մարմինն անելիք չունի, հարցը լուծվում է սեփականատիրոջ հետ: Բազմաթիվ պատմական տների հանդեպ եղած հետաքրքրությունն էլ անավարտ է մնում տանտերերին չգտնելու պատճառով: Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ նաև ժառանգություն ընդունել-չընդունելու հետ կապված խնդիրներն են խոչընդոտ դառնում քաղաքի պատմական միջուկում ներդրումներ կատարելու հարցում:

Տերյան և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող այս շինությունն Ալեքպոլի հոսպիտալի շենքն է եղել: Պատմական շինությունը առայժմ միակն է, որ ավելի քան 10 տարվա փաստաթղթային քաշքշուքներից հետո վերականգնվելու է: Տարիներ առաջ օտարերկրյա ներդրողը ցանկություն էր հայտնել տեղում թանգարան հիմնել, բայց տան ժառանգների հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով այն կասեցվեց: Հիմա շենքը նոր սեփականատեր ունի, իսկ անունը դեռ չի հրապարակվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

BACK_TO_TOP