19:30 27.08.2019
Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է:
Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում էլ պայմանները փոխվելու են նույն տարբերակով` կոսմետիկ հարդարված սենյակում կշարունակեն վիրահատություններ կատարել հին ու մաշված բուժսարքավորումներով:
Վիրահատարաններից բացի, սպիտակեցվում են հիվանդասենյակների պատերը, որոնց վիճակը ոչնչով չէր տարբերվում վիրահատարաններից։ Ջեռուցում չունեցող սենյակների պատերի արտաքին շերտը խոնավությունից քանդվում էր: 10-ը տարուց ավելի նման պայմաններում ստացիոնար բուժում էին ստանում տարածաշրջանի բնակիչները: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդիկ հրաժարվել են բուժում ստանալ հիվանդանոցում շենքային հարմարությունների պատճառով:
Հիմա, երբ շինարարական աշխատանքներ են ընթանում, հիվանդանոցը անհետաձգելի դեպքերով է հիվանդներ ընդունում: 25 մահճակալով հիվանդանոցում ստացիոնար բուժում էր ստանում 2 հիվանդ, որոնց տեղափոխել էին վարչական մաս: Կոսմետիկ նորոգումներն ամբողջ հիվանդանոցին չեն վերաբերում, դրանք երկրորդ հարկի մի հատվածում են ու երկու վիրահատարաններում: Առավելագույն պայմաններն առայժմ այսքանն են:
Արթիկի տարածաշրջանի 23 գյուղի բնակիչներին սպասարկող հիվանդանոցը սպասելիքներ դեռ չունի, որ կփոխվեն գույքը և կարևորը՝ բուժսարքավորումները, իսկ ներքին հարդարումով ու մասնակի նորոգումներով գոնե հիվանդանոցներս մտնողը այլ տպավորություն կստանա:
Բժշկական կենտրոնը միայն ստացիոնար, հիվանդանոցային բուժման համար չէ, նույն շենքում է գործում նաև Արթիկի միակ պոլիկլինիկան, որտեղ կոսմետիկ հարդարումներ նախատեսված չեն:
Նորությունը, ինչպես հիվանդանոցի, այնպես էլ պոլիկլինիկայի համար, ջեռուցման համակարգի անցկացումն է: Այս և կոսմետիկ վերանորոգումների աշխատանքներն առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով արժեցել է 16 մլն դրամ:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...