13:35 27.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանությունների թիվն ավելացնելու հարցին՝ նշելով այն տարածաշրջանները, որոնց հետ համագործակցությունը պետք է ավելի ակտիվացնել:
«Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավվածությունը՝ ելնելով մեր ազգային և տարածաշրջանային օրակարգից։
Պատմականորեն հայ ժողովուրդը կարևոր ներգրավվածություն է ունեցել ասիական տարածաշրջանում, և մենք մտադիր ենք շարունակելու և ընդլայնելու մեր համագործակցությունը Հնդկաստանի և Ճապոնիայի հետ։
Հայաստանի պատմական կապերը և հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում ունեն քաղաքակրթական նշանակություն, որոնք արտահայտվում են Մերձավոր Արևելքի հանդուրժողականության և երկխոսության, կրոնների՝ քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության արժեքներով։ Հայ ժողովուրդը ավանդական բարեկամության ամուր հիմքեր է ստեղծել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդների հետ: Հայաստանը մտադիր է զարգացնել այդ պատմական կապերը։ Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով։
Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է իր ներգրավվածությունը նաև Ծոցի երկրներում։
Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա:
Հայկական համայնքների ակտիվ գործունեությունը, Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության ներուժը պայմանավորել են մեր ակտիվ փոխգործակցությունը այդ մայրցամաքի երկրների հետ, մասնավորապես՝ Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հետ։ Այս երկրների հետ համագործակցելու դրական դինամիկան պետք է անկասկած շարունակվի։
Հայաստանը մտադիր է համագործակցության նոր ծրագրեր վերհանելու և իրականացնելու ԱՍԵԱՆ անդամ երկրների և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, ինչը փաստվեց Հայաստան Հանրապետության վարչապետի վերջին տարածաշրջանային այցով։
Կարևորում ենք նաև Կանադայի հետ առկա հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Ավստրալիայի հետ համագործակցության նոր ուղիների մշակումը։
Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկա մայրցամաքը մնում է դեռևս նոր ուղղություն և մենք այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի յուրօրինակ դարպասը: Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։
Բնութագրելով մեր երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը՝ ես առիթ ունեցա նշելու տարբեր երկրների հայկական համայնքների կարևոր դերակատարումը, ինչը բխում է արդեն իսկ այսօր շրջանառության մեջ դրված մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից։ Կուզենայի առանձնահատուկ նշել, որ հայկական համայնքները կարևոր առաքելություն են իրականացնում՝ ծառայելու որպես կամուրջ իրենց պատմական և հյուրընկալ հայրենիքների միջև»,- ասել է նախարարը։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...