20:53 27.08.2019
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը:
Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը:
Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է նախարարության, նաև Երևանի ավագանու անդամների կողմից:
«Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է:
«Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը:
Փոխքաղաքապետն անդրադարձել է նաև վարձակալությամբ տրվող տարածքների խնդրին: «Դպրոցների այն տարածքները, որոնք ներկայացվում են վարձակալությամբ, շատ դեպքերում հակասում են փաստացի զբաղեցրած տարածքներին: Օրինակ, 30 քմ տարածք է առաջարկվում տնօրինության կողմից վարձակալությամբ տալ, բայց հետագայում պարզվում է, որ վարձակալը փաստացի օգտագործում է շատ ավելի մեծ տարածք: Եթե նման դեպքեր արձանագրվեն, ապա իմացեք, որ հետագայում ոչ ոք տնօրենի փոխարեն պատասխան չի տալու: Դրա համար հստակ ուղարկեք մեզ այն տարածքները, որոնք վարձակալներն օգտագործելու են: Խնդրում ենք լինել ուշադիր, բոլոր գործարքները բերել իրավական դաշտ, որպեսզի առաջին հերթին լինեք պաշտպանված և հետագայում խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը: Խոսելով բուֆետների մասին՝ նշվել է, որ քաղաքապետարանը քննարկում է միասնական ծրագիր ներդրումը, որով դպրոցների բոլոր բուֆետները ձևավորմամբ, սպասքով և սննդի ցանկով կլինեն միանման, առանց կանխիկ դրամի շրջանառության, նաև՝ հատուկ բջջային հավելվածներով: Մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ՝ հետևելով սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին:
Խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ներկայացնելով նոր ուսումնական տարում նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները, նշել է, որ համընդհանուր ներառման միջոցառումներով հատուկ դպրոցներն այսօր վերակազմակերպվում են մանկավարժական աջակցության կենտրոնների: Այս ընթացքում իրականացվել է 260 աշակերտի կրթական կարիքների գնահատում, ընտրվել են նաև այն դպրոցները, որտեղ այդ երեխաները կարող են շարունակել իրենց կրթությունը:
Ներառական կրթության մասին խոսելով՝ Տիգրան Վիրաբյանը նկատել է, որ այստեղ անելիքը ոչ միայն օրենքների պահպանումն է, այլև դպրոցներում համապատասխան մթնոլորտի ապահովումը, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարողանան լիարժեքորեն ներառվել նոր կրթօջախներում:
Աշակերտների հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով հանրակրթության վարչությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր: Դպրոցներում կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Ուսումնական այս տարում առաջին անգամ կանցկացվի «Սթարթափ սամմիթ Երևանը»:
Երևանի քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկում են այս ձևափաչով հանդիպումները դարձնել առավել հաճախակի:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...