19:30 28.08.2019
Կառավարությունն այս տարվա բնակապահովման ծրագրով Շիրակի մարզում բնակարանի գնման վկայագիր կտրամադրի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքների, որոնք բնակարանի շահառու են ճանաչվել 2012 և 2013 թվականներին:
Գործադիրն ընտրել է այն գյուղերը, որտեղ անօթևան ընտանիքների թիվը չի գերազանցում 10-ը: Հատկացված 75 մլն դրամով 4 գյուղերում` Ախուրյանում, Գետքում, Հացիկում և Քեթիում, այլևս երկրաշարժից անօթևաններ չեն մնա: Բայց չի նշանակում, թե գյուղերում անօթևանության խնդիրը կվերանա: Ընդհանուր Շիրակի մարզի գյուղերում 163 անօթևան ընտանիք է հաշվառված, որոնց բնակարանային հարցի լուծումը նախատեսված է 2020 թվականին:
Երկրաշարժին Շիրակի մարզի շատ գյուղերում բնակֆոնդը դարձավ վթարային: Ընտանիքներ էլ եղան, որ արմատներով գյուղերից էին, Գյումրիում տուն կորցնելուց հետո տնակներ տեղադրեցին գյուղերում: Այսպես գյուղական բնակավայրերում ձևավորվեցին անօթևանի կարգավիճակ ունեցողները: Օրինակը Խաչատրյանների ընտանիքն է: Վթարային տան կողքին տնակ են տեղադրել, որտեղ ապրում են արդեն 30 տարի: Տնակն էլ է արդեն փլուզվել:
Խաչատրյանները և Հացիկում ևս 5 ընտանիք փոխհատուցում են ստանալու: 2012-2013 թվականներին է գյուղերում անօթևանների հաշվառում կատարվել: Այդ ժամանակ Հացիկում 30 ընտանիք էր կարիքավոր ճանաչվել, բայց քաղաքաշինության նախարարությունը շահառու է համարել ընդամենը 6-ին:
«30 ընտանիք ունի բնակարանի կարիք, շահառու է ճանաչվել 6-ը: Ես ընտանիքների մեջ էական տարբերություններ չեմ տեսնում: Արդար կլիներ` բոլոր 30-ն էլ օգտվեին նույն ծրագրից: Այլապես գյուղում սոցիալական արդարությունը կասկածի տակ կդրվի»,- SHANTNEWS.am-ին ասել է Հացիկ գյուղի վարչական ղեկավար Հրաչյա Նահապետյանը:
Իսկ բնակարանի գնման վկայագրի հաշվարկը կորցրած բնակմակերեսով ու կադաստրային արժեքով է: 1,2,3 և 4 սենյականոցների վկայագրերի արժեքները հաստատված են ու հաշվարկված առաջին եռամսյակի կադաստրային արժեքներով: Գումարը, ինչպես միշտ, կառավարության հաշվարկներով բավարար է, իսկ գյուղացիները վստահ չեն, որ կբավականացնի:
«1 սենյակի համար հատկացվող վկայագրի արժեքը կազմում է 3 մլն 548 250 դրամ, 2 սենյակինը՝ 4 մլն 336 750 դրամ, 3 սենյակինը՝ 5 մլն 125 250 դրամ և 4 սենյակինը՝ 5 մլն 913 750 դրամ: Բայց դժգոհությունները շատ են: Ասում են` չենք կարող տուն ձեռք բերել: Փաստորեն, ըստ մեր շահառուների, գյուղերում ավելի թանկ են բնակարանները, քան Գյումրիում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Բնակարանի գնման վկայագրերը նպատակային օգտագործելու համար Շիրակի մարզի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքները ժամանակ ունեն մինչև դեկտեմբերի 20-ը: Վկայագրերի տրամադրման ու մարման կարգն անփոփոխ է՝ եթե չկարողացան բնակարան գնել, վկայագիրը մարվում է, իսկ անօթևան ընտանիքը նորից մնալու է հերթացուցակում ու սպասելու այլ ծրագրերի:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...