Հայաստանի գիտելիքահեն տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Հայաստանի գիտելիքահեն տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը. վարչապետ

16:29 28.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարներ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները:

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն առավել հաճախ և ավելացրել.

«Կարծում եմ՝ երեկ Հայաստանի տնտեսության և միջազգային տնտեսական կարգավիճակի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. վարկանիշային «Մուդիզ» կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, և հիմնավորումների մեջ կա մի կետ, որը շատ հստակ ներդաշնակվում է մեր այսօրվա հանդիպմանը: Այդ վարկանիշի բարձրացման հիմնավորումներից կարևորագույնը թերևս այն է, որ Հայաստանի կառավարությունը վերցրել է տնտեսության գիտելիքահեն ճյուղերը զարգացնելու մարտավարություն ու քաղաքականություն, և դա իրոք այդպես է:

Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տնտեսության մեր տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս Ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ Ռազմարդյունաբերական համալիրը պետք է ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ լինի տեխնոլոգիական, այսինքն՝ համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ առնվազն շարժվի այդ ուղղությամբ: Երկարաժամկետ իմաստով մենք պետք է նաև տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք: Իհարկե, Ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ:

Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ Ռազմարդյունաբերական համալիր, բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք, և մեր երկրի անվտանգության կարիքներն ակնհայտորեն բերում են այդ մտքին:

Երկրորդը՝ Հայաստանի տնտեսության զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը: Իսկ Ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած՝ ենթադրում է որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այլն:

Եվ, իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրները համալիր լուծելու համար է, որ մեր կառավարության կազմում ստեղծել ենք նոր՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և իհարկե առաջին հերթին նկատի ենք ունեցել Ռազմարդյունաբերական համալիրը: Բայց նաև բոլորս հասկանում ենք, որ մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը, մենք պետք է կարողանանք նաև մեր ներքին կարիքները հաշվի առնելով, մեր Ռազմարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա և պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը նախ ՝ «կարողանա ապրել», երկրորդը՝ ոտքի կանգնել, զարգանալ և, իհարկե, կարողանա մրցունակ արտադրանք տալ: Եվ սա մեր ամենակարևոր նպատակադրումն է՝ որպես Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախնական փուլ:

Իհարկե, ցավոք, այս ընթացքում նաև այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել: Ես նկատի ունեմ պետական պատվերի ոլորտը: Եվ մենք այստեղ, քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ և համապարփակ հասկանանք, որովհետև, ասելով, որ Ռազմարդյունաբերական համալիրի համար մենք պետք է պետական պատվեր ապահովենք, մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի Ռազմարդյունաբերական համալիրը պահելը, այլ աջակցելը, որպեսզի մեր Ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում:

Իհարկե, հասկանալի է, որ դա մեկ օրում տեղի չի ունենա, բայց շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր նպատակադրումը ոչ թե այն է, որ Ռազմարդյունաբերական համալիրը գոյատևի, այսպես ասած պետական պատվերի այդ նեղ, «յոլա գնալու» տրամաբանության մեջ, այլ հնարավորինս ընդլայնված պետական պատվերը պետք է օգնի Ռազմարդյունաբերական համալիրին, որպեսզի այն զարգանա և մրցունակ լինի առաջին հերթին արտաքին շուկաներում, նաև ներքին շուկայում:

Ես ուզում եմ ընդգծել ներքին շուկայում մրցունակ լինելու հանգամանքը նույնպես, որովհետև, եթե, օրինակ, պարզվի կամ պարզվում է, որ մենք նույն արտադրանքը կարող ենք շատ ավելի էժան գնել, ներկրել, այդտեղ մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնում, մանավանդ անվտանգության հարցերի օպերատիվ կառավարման տրամաբանությունից, որովհետև անվտանգության մեջ կան ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ հարցեր, որոնք պետք է լուծվեն այսօր, հիմա, առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Բայց, մեծ հաշվով, իհարկե պետք է մենք նաև այլ գործոններ հաշվի առնենք, թե որոշակի ճգնաժամային իրավիճակներում ինչ և որտեղից ներկրելու հնարավորություն կունենանք և ինչպես կկորցնենք այդ հնարավորությունը, ինչպես ենք ապահովում, որպեսզի այդ իրավիճակում մենք կարողանաք մեր անվտանգության կարիքները բարելավել և ապահովել:

Մեծ հաշվով, քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ մեզ անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերական տնտեսություն: Գիտելիքահեն արդյունաբերական տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը: Ռազմարդյունաբերական համալիրին մենք պետք է աջակցենք բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այն լինի մրցունակ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկայում, և հետևաբար կառավարության և Ռազմարդյունաբերական համալիրի երկխոսության նյութը պետք է լինի հենց դա՝ ինչպես ենք մենք անում, որ Ռազմարդյունաբերական համալիրը զարգանա և ինչպես ենք անում, որ Ռազմարդյունաբերական համալիրն արհեստական շնչառության կամ արհեստական սնուցման վրա հենված չլինի, այսինքն՝ որպեսզի մենք կարողանանք մրցունակությունը բարձրացնել և նաև ինչպես ենք անում, որ ռազմարդյունաբերական արտադրանքի հնարավորինս լայն սպեկտոր կարողանանք ապահովել մեր երկրի համար: Եվ այս առումով ապահովել բարձր որակավորմամբ աշխատատեղեր, ապահովել անվտանգության կարիքների ներքին մատակարարումներ և ի վերջո ապահովել տնտեսական զարգացում և եկամուտներ նաև պետական բյուջեի համար:

Սա պետք է լինի մեր օրակարգը, իհարկե, այս թեմայով մեր խոսակցությունը նոր չի սկսվել և դեռ այսօր էլ չի ավարտվի, դա անընդհատ հաղորդակցության պրոցես է, անընդհատ, որը պետք է տեղի ունենա, և նախարարությունը, իհարկե, համոզված եմ, որ նպատակադրված է և գիտակցում է, որ դա լինելու է իր հիմնական անելիքը»:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, որի ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ռազմական արտադրանքի կազմակերպմանը, ոլորտը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով առաջ մղելու հնարավորություններին, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կադրերի պատրաստմանը, օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի հետ կապված նախանշել է հավակնոտ խնդիրներ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մշակել Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման «ճանապարհային քարտեզ»՝ հստակ քայլերով առաջ շարժվելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP