20:15 28.08.2019
Բիզնես ոլորտի ներկայացուցիչները, մենեջմենթի, մարքեթինգի ու PR գծով մասնագետները պատրաստ են համախմբել ուժերն ու կայացած իրողություն դարձնել Business networking հարթակը: Սա հարթակ է, որտեղ գործարար միջավայրի ներկայացուցիչները, շնորհիվ փորձի փոխանակման, կնպաստեն շուկայի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում նրանք կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն իրենց անցած ճանապարհն ու հաջողության գաղտնիքները:
Առաջին հանդիպման թեման էր «Ոլորտում առաջինը»։ Բանախոսները մարդիկ էին, որոնք տարիներ առաջ Հայաստանում հիմնելով բիզնես, առաջինն էին իրենց առաջարկով ու բազում խնդիրների բախվեցին: Այսօր նրանք պատրաստ են օգնել՝ ներկայացնելով իրենց հաջողության բանաձևը:
Ներկաները կարևորեցին նման հարթակի ստեղծումը՝ նշելով, որ սա հնարավորություն կտա դժվար հարցերին հեշտ լուծումներ գտնել, օգտվել գործընկերների փորձից: Նախկինում նման հարթակ չի եղել, և նորաստեղծ բիզնեսի ղեկավարները ստիպված են եղել ինքնուրույն լուծումներ գտնել:
«Media Club» Business networking ստեղծելու գաղափարը Media Systems գովազդային գործակալությանն էր։ Որոշումը կայացվեց գործընկերներից պարբերաբար ստացվող զանգերից հետո։ Դժգոհությունը մեկն էր՝ չկա հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկումների ու փորձի փոխանակման շնորհիվ հասնել հաջողությունների։ Media Systems ընկերությունը որոշեց ստեղծել «Media Club» հարթակը: Այն տարվա մեջ մի քանի անգամ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն կտա հավաքվել մեկ հարկի տակ, քննարկել ու մշակել ծրագրեր, ստանալ աջակցություն՝ այդ կերպ նպաստելով բիզնես միջավայրի զարգացմանը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...