Ո՞վ ասաց, որ հետաձգվել է. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC

Ո՞վ ասաց, որ հետաձգվել է. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին

18:05 28.08.2019

Ինչո՞ւ հետաձգվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Օգոստոսի 28-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին:

«Ո՞վ ասաց, որ հետաձգվել է: Դուք ԱԺ փոխխոսնակի հետ եք խոսում: ԱԺ-ում նման հարց ո´չ բերվել է, ո´չ հետաձգվել այս պահի դրությամբ»,- արձագանքեց նա:

Սիմոնյանը նշեց՝ տարբեր հարցերի շուրջ իր կուսակիցներից տարբեր կարծիքներ են հնչում, քանի որ իրենց թիմում անհատներ են, մարդիկ են, որ ունեն իրենց կարծիքը և չեն վախենում այն բարձրաձայնել: Նա կրկին անդրադարձավ Ամուլսարի հարցում կառավարության դիրքորոշմանը: Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իրենց արգելել են այդ մասին խոսել, Սիմոնյանն ասաց.

«Եթե վարչապետը գնում է, հասնում Ջերմուկ, մտնում է մարդկանց տները, քննարկում է, եթե վարչապետը ՌԴ կամ այլ երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո մտնում է եթեր և ՀՀ քաղաքացիներին պատմում է, ի՞նչ խնդիր կա, որ իր խմբակցության հետ քննարկի»:

Պատգամավորին հայտնեցին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից իր գործընկերը՝ Նաիրա Զոհրաբյանն ասել էր՝ եթե Ամուլսարի հարցում տուգանքներից են վախենում, իրենք խմբակցության անդամներով պատրաստ են իրենց մի քանի ամսվա աշխատավարձը տրամադրել այդ նպատակով:

«Ես կառաջարկեմ՝ հիմիկվանից սկսեն տրամադրել, քանի որ Հայաստանում բազմաթիվ անլուծելի խնդիրներ կան, որ նախկին իշխանությունից են եկել: Տիկին Զոհրաբյանն ազատ է իր աշխատավարձը տրամադրելու: Երբ իշխանությունն ընտրված է, արտաքին աշխարհում որևիցե բանից չի վախենում»,- ասաց նա:

ՀՅԴ անդամների վերջին հարցազրույցներին անդրադառնալով՝ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ վերջիններս քաղաքական և հանրային դաշտում տեղավորվելու փնտրտուքի մեջ են, հանրությանը հաճո խոսք ասելով ուշադրություն գրավելու փորձեր են անում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP