Մենք պետք է թույլ չտանք, որ մեր մշակութային օջախներն անընդհատ բարեգործության հույսին մնան. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Մենք պետք է թույլ չտանք, որ մեր մշակութային օջախներն անընդհատ բարեգործության հույսին մնան. Փաշինյան

14:35 29.08.2019

Կառավարությունն այսօր 57 մլն 762 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին լրավճարի հատկացման նպատակով: Գումարը որպես դրամաշնորհ կտրամադրվի «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իր համար հասկանալի չէ, թե ինչու պիտի մշակութային օջախը ֆինանսավորվի բարեգործների կողմից:

«Սա վատ տրամաբանություն է, պետությունը պետք է հստակ իր պարտավորությունները ճանաչի, կատարի և պայմաններ առաջադրի: Իմ եզրակացությունն այնպիսին է, որ արվեստին ու մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը: Դա տնտեսության ճյուղ է, որը պետությունն ինչ-որ առումով նաև ֆինանսավորում է: Մենք պետք է հասկանանք՝ դրա արդյունքում ինչ ենք ստանում: Նախարարությունում էլ քննարկել ենք, որ այս ոլորտում պետք է հստակ խնդիր դնենք, որ մեր կոլեկտիվները, թանգարանները, թատրոնները մեծացնեն իրենց եկամուտները»,- ասաց նա:

Սա, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ իրենք պետք է շահութաբեր լինեն, չնայած դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության կարևոր նյութ. նրանք իրենց եկամուտները պետք է ավելացնեն:

«Իմ՝ այս ընթացքում ունեցած շփումները, ցավոք, բերում են մտքի, որ այս տրամաբանությունն է դրված շատ տաղանդավոր, գերտաղանդավոր կոլեկտիվների հիմքում: Մենք պետք է թույլ չտանք, որ մեր մշակութային օջախներն անընդհատ բարեգործության հույսին մնան, բայց մյուս կողմից էլ հստակ խնդիր պիտի դնենք, որ սա տնտեսության ճյուղ է և պետք է տնտեսության կանոններով ապրի, աշխատի: Այն մարդկանց հետ պետք է անընդհատ ու ուղիղ հաղորդակցության մեջ լինի»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

12:53 04.07.2025

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

12:45 04.07.2025

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

Իտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին

12:36 04.07.2025

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...

Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջ

12:28 04.07.2025

Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականության մեջ։ «Ես զանգեր եմ ստանում մի շարք եվրոպացի առաջնորդներից, որոնք խնդրում են ինձ ներգրավվել։ Ես դա չեմ անելու, բայց խորհուրդներ եմ տալիս։ Ես նաև զանգեր եմ ստանում բազմաթիվ գործընկերներից՝ դեմոկրատներից և հանրապետականներից», – ասել է Բայդենը։ Նրա խոսքերը […] ...

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

12:20 04.07.2025

Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...

BACK_TO_TOP