11:50 02.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
Հարցազրույցի ընթացքում երկրի ղեկավարը գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ է ունեցել:
Վարչապետը, անդրադառնալով ընթացիկ ծրագրերին, նշել է, որ որոշակի դանդաղումից հետո այժմ արագ տեմպերով շարունակվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ ընդգծելով նաև «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով արդյունավետ փոխգործակցությունը:
«Կան մի շարք նախագծեր, որոնք մենք ակտիվորեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ այդ ծրագրերի շուրջ մեզ կհաջողվի գալ ընդհանուր համաձայնության»,-անդրադառնալով հեռանկարային ծրագրերին՝ նշել է վարչապետն ու հավելել, որ երկու երկրները հատկապես մեծ հնարավորություն ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում նշանակալի տնտեսական արդյունքներ ապահովել՝ ընդգծելով, որ հոկտեմբերին Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավեր է ուղարկել նաև Իրանի նախագահին:
Հարցազրույցի մյուս հատվածում վարչապետ Փաշինյանն իրանցի լրագրողներին է ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, անդրադարձ կատարել անվտանգության հարցերին, այդ համատեքստում ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության լուծմանն ուղղված գործընթացներին՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հակամարտության վերջնական լուծման պաշտոնական Երևանի բանաձևը, ըստ որի՝ «Արցախյան հակամարտության շուրջ ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար»: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Բաքվի գործողությունները դեռևս բարենպաստ պայմաններ չեն ապահովում, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ վարել հիմնախնդրի վերջանական կարգավորման ուղիների շուրջ:
Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունից: Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն չի առնչվում հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանն այդ հարցը դիտարկում է նաև միջազգային անվտանգության տեսանկյունից:
ՀՀ վարչապետը, անդրադառնալով հայ-իրանական մշակութային կապերին, նշել է, որ այլ ժողովուրդների մշակութային-կրոնական հուշարձանների պահպանությունը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ միևնույն ժամանակ նաև գոհունակություն հայտնելով Իրանի կառավարության՝ հայկական մշակութային արժեքները պահպանելուն ուղղված քայլերի առնչությամբ:
Նշենք, որ իրանցի լրագրողների այցը Երևան տեղի է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ:
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...