Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

14:13 02.09.2019

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել:

«Արցախի անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձը
քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականության ծնունդը։

ԼՂՀ անկախության հռչակագիրը ոչ միայն եկավ հաստատելու, որ ԼՂՀ հայ բնակչությունը չի հանդուրժում իր մարդկային և ազգային արժանապատվության նկատմամբ որևէ ոտնահարում, այլև իր քաղաքական իրավունքների տերն է և ունի կամք ու վճռականություն՝ իրացնելու դրանք։ Առջևում Հայոց երկրորդ պետականության ձևավորման դժվար, բայց համոզված և աննահանջ քայլերն էին։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը։

Արցախի Հանրապետությունն այսօր քսանութ տարեկան է․ համառ պետականաշինության, նվիրումի, զոհաբերությունների, ձեռքբերումների, շարունակվող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի արժեքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինվորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայությանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհավոր Արցախի և համայն հայության տոնը, հայկական երկրորդ պետականության անկախության տոնը»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP