21:40 03.09.2019
Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:
Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում է, որ սա վերջին տեղափոխությունն է լինելու: Հիմնադրման օրվանից վարժարանը սեփական շենք չի ունեցել, վարձակալությամբ, թե անհատույց, այլ կրթօջախներում հարմարվել են:
Չորս տարի առաջ էլ՝ սեպտեմբերի մեկի նախաշեմին, դարձյալ տեղափոխությունների մեջ էին: Նախակրթարան բացելու համար պահանջեցին ազատել թիվ 19 դպրոցում զբաղեցրած 8 դասասենյակները: Սկզբում նորից կենվորի, որոշ ժամանակ անց անժամկետ օգտագործման իրավունքով նախկին թիվ 17 դպրոցը տրամադրվեց վարժարանին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ իրենց շենքից տեղափոխությունն այժմ իսկապես ժամանակավոր է: Նախկին մանկավարժական քոլեջի քառահարկ շենքում կմնան մինչև իրենց վարժարանի վերակառուցման ավարտը:
«Նրանք, որոնք չհարմարվեցին, գնացին: Հիմնական կոնտինգենտը մնաց»,- ասում է վարժարանի փոխտնօրեն Գայանե Մելիք-Սարգսյանը։
Հերթական տեղափոխությունից աշակերտ են կորցրել, ինչպես նախորդ անգամները: Թեև ունեցած քանակակազմից այս տարի չեն դժգոհում, դասասենյակներում հազիվ են տեղավորվում: Իրենց վարժարանի շենքային պայմանները 30 տարում ավելի էին վատացել, այս ընթացքում դպրոցաշինական ծրագրերից դպրոցը միշտ դուրս էր մնում: 50-ականներին կառուցված տիպային դպրոցը շենքային հնարավորութուններով կրթական չափորոշիչներին համապատասխան է, ընդամենը վերանորոգումն էր պակասում:
«Շենքը սեյսմակայուն է, բայց արտաքին տեսքից էլ երևում էր, թե ինչքան անհրապույր ու անբարեկարգ էր: Էս դարին համահունչ շենք չէր, ո՞ր երեխան, ո՞ր աշակերտը կգար այստեղ սովորելու»,- վերակառուցվող շենքի պայմանների մասին է խոսել Ակադեմիական վարժարանի տնօրեն Լևոն Սեխպոսյանը։
Կրթօջախի ամենավտանգավոր հատվածը մարզադահլիճն է, որտեղ ընդհանրապես ֆիզկուլտուրայի դասերն արգելված են եղել: Շինարարն աշխատանքները հենց այս հատվածից էլ սկսել է: Բոլոր մասնաշենքերը կապիտալ նորոգման են ենթարկվելու: Նախագծով սահմանված է, որ դասասենյակների ձևափոխություններ ևս լինելու են, բայց առանց միջնապատերի ապամոնտաժման աշխատանքների:
«Շատերն ամրացված են ամրաններով, արմատուրայից սեդկաներով, ցեմենտ-ավազի սվաղով: Մենք գիտեինք սկզբից գաջի սվաղ էր, հետո պարզվեց, որ ցեմենտի սվաղով է և որոշեցինք,որ պատերը քանդման ենթակա չեն»,- ասում է Ախուրյանի «Կոոպշին» ընկերության աշխղեկ Անդրեյ Մկրտչյանը։
Ամրացում դպրոցի տիպային շենքում կատարել են ռուս շինարարները երկրաշարժից հետո՝ 1989-90 թվականներին: Կառույցը բավական ամուր է, սեյսմակայուն, դրա վերաբերյալ կա նաև մասնագիտական եզրակացություն:
Ոչ միայն ներքին, այլև արտաքին վերանորոգումներով ամեն ինչ նորացվելու է: Հին պատուհանները, դռները, տանիքը փոխվելու են: Հին շինանյութը, սակայն, հենց այնպես, որպես շինաղբ, ամբողջությամբ չեն թափելու: Պիտանի փայտանյութը դպրոցը աճուրդով վաճառելու է, իսկ գումարը տնօրենը վարժարանի բյուջե է ուղղելու:
Նոր՝ ներքին ու արտաքին տեսքով ժամանակակից կրթօջախ ունենալու համար շինարարին տրված է մեկուկես տարի ժամանակ: Այդքան ժամանակ դպրոցը դասերը կշարունակի նախկին մանկավարժական քոլեջի շենքում, որը 3 տարի է` չէր շահագործվում:
Երկու ամիս անց նաև ջեռուցման հարցերի կարգավորմանն են բախվելու: 600 աշակերտի ու 50-ից ավելի մանկավարժների համար տաք ու նորմալ պայմաններ ստեղծելու նախկին քոլեջի կոնսերվացված կաթսայատան հարցերն են լուծելու: Փորձարկման աշխատանքները վարժարանի ուժերով են լինելու:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...