Ցերեկային քունը կարևոր է սրտի առողջության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Ցերեկային քունը կարևոր է սրտի առողջության համար

18:39 15.09.2019

Գիտնականները պնդում են, որ շաբաթվա ընթացքում ցերեկային քնին մեկ կամ երկու անգամ ժամանակ հատկացնելու դեպքում ինֆարկտի և ինսուլտի վտանգը նվազում է:

Ըստ CNN-ի՝ շվեյցարական Լոզանի համալսարանական հիվանդանոցի փորձագետները հետազոտել են քնի հաճախության և տևողության կապը սրտանոթային հիվանդություններից մահացու և ոչ մահացու ելքերի վտանգի հետ:

Ավելի քան հինգ տարի գիտնականները հետևել են 35-ից 75 տարեկան 3462 մարդու: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը մեկ կամ երկու անգամ ննջում են հինգ րոպեից մինչև մեկ ժամ, 48% -ով ավելի քիչ են հակված ինֆարկտի, ինսուլտի կամ սրտային անբավարարություն, քան նրանք, ովքեր չեն ննջում:

Բրիտանական սրտանոթային ընկերության Heart ամսագրում հրապարակված դիտորդական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ կապը չի վերաբերում քնի ավելի մեծ հաճախությանը կամ տևողությանը:

Գլազգոյի համալսարանի մետաբոլիկ բժշկության պրոֆեսոր Նավիդ Սաթարի խոսքով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր շաբաթը մեկ կամ երկու անգամ քնում են, ունենում են ավելի առողջ կամ ավելի կազմակերպված ապրելակերպ, իսկ նրանք, ովքեր ամեն օր ննջում են, հավանաբար պակաս առողջ են:

«Սա նշանակում է, որ պատահական ցերեկային քնի առաջին մոդելը միտումնավոր է, իսկ երկրորդը` ավելի կանոնավոր, հավանաբար ենթակլինիկական հիվանդություն է՝ կապված վատ ապրելակերպի հետ», – ասել է Սաթարը:

Այնուամենայնիվ, եզրակացությունների մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին գիտնականներն ասում են, որ շատ ավելի լավ է ձգտել կանոնավոր լավ քնի և հետևել նորմալ կենսակերպին, ճիշտ սննդի վերաբերյալ խորհուրդներին և ակտիվության պատշաճ մակարդակ պահպանել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

22:39 12.05.2024

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նախորդ կառավարությունում Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։ 65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ […] ...

Հերքվել է Բեթհովենի մասին ժողովրդական առասպելը

22:28 12.05.2024

Հերքվել է Բեթհովենի մասին ժողովրդական առասպելը

Գիտնականները հերքել են տարածված առասպելն այն մասին, որ Բեթհովենը թունավորվել է կապարի չափազանց մեծ չափաբաժնով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Chemistry ամսագրում: 2000 թվականին փորձագետները վերլուծել են մազի մի հատված, որը, ենթադրաբար, պատկանում էր Բեթհովենին, և հայտնաբերել են կապարի չափազանց բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է այն պնդումների, որ ծանր մետաղներով թունավորումը մահացու առողջական խնդիրներ է […] ...

Մայիսին 230 տարվա մեջ առաջին անգամ գետնից դուրս կսողա տրիլիոն միջատ

22:01 12.05.2024

Մայիսին 230 տարվա մեջ առաջին անգամ գետնից դուրս կսողա տրիլիոն միջատ

Այս գարնանը Հյուսիսային Ամերիկայում տեղի կունենա հազվագյուտ դեպք. պարբերական ցիկադայի երկու ձագ միանգամից դուրս կգա գետնից: Այս միջատները տարիներ շարունակ չեն հայտնվում մակերեսին, և երկու ձագերի միաժամանակ հայտնվելը դարեր է տևում։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել, երբ դեռ գոյություն ուներ Սուրբ Հռոմեական կայսրությունը: Այն ժամանակ գրեթե ոչինչ հայտնի չէր պարբերական ցիկադների մասին, և նրանց […] ...

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

21:10 12.05.2024

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Սանկտ Պետերբուրգում «Մոյկա»-ն ընկած ավտոբուսի միայն մեկ ուղեւոր է ողջ մնացել. այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ 56-ամյա տղամարդը կնոջ հետ ավտոբուսով երթեւեկել է. նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Ըստ տուժողի՝ ճանապարհորդության ընթացքում ավտոբուսը սկսել է արագորեն ընթանալ, որից հետո մեքենան բախվել է արգելապատնեշներին և […] ...

Բելգորոդում շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

20:59 12.05.2024

Բելգորոդում շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ «Բելգորոդում փրկարարները փլատակներից դուրս են բերել յոթերորդ զոհին»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը Telegram ալիքում։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ տուժածների ցուցակը կհրապարակվի միայն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Նրա խոսքով՝ տան մուտքերի մոտ հերթապահություն են իրականացնում ինքնապաշտպանական ուժերը, իսկ կամավորները […] ...

Եգիպտոսը միանում է  ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի

20:47 12.05.2024

Եգիպտոսը միանում է ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի

Եգիպտոսը որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի իր էջում։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում է իր մտադրության մասին պաշտոնապես մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գործին», – ասվում է հայտարարության մեջ: Եգիպտոսը նաև մեղադրում է Իսրայելին […] ...

BACK_TO_TOP