Անրի դը Տուլուզ-Լոտրեկ՝ թզուկ արիստոկրատը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Անրի դը Տուլուզ-Լոտրեկ՝ թզուկ արիստոկրատը

19:23 15.09.2019

Պոստիմպրեսիոնիստ, գրաֆիկայի և գովազդային պաստառների նշանավոր վարպետ Անրի Դը Տուլուզ-Լոտրեկը, ազնվականների ընտանիքի միակ ժառանգը լինելով, չի արդարացրել ծնողական հույսերը: Նա մուտք ուներ դեպի բարձրաշխարհիկ հասարակություն, բայց ժամանակ էր անցկացնում գողերի, մարմնավաճառների և պարուհիների հետ Մոնթմարտրում: Նա տաղանդավոր նկարիչ էր, բայց հայտնի էր կաբարեների պաստառներ պատրաստելու համար: Նա իսկական հանճար է, բայց մահացել է ալկոհոլիզմից և սիֆիլիսից 36 տարեկան հասակում:

Ապագա նկարիչը ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Ալբի քաղաքում: Ծնողները իրենց առաջնեկ Ռիշարի մահից հետո բաժանվել են:

Նրան անվանում էին «փոքրիկ գանձ»: Նա ազնվական ընտանիքի միակ ժառանգն էր: 13 տարեկանում տղան կոտրել է կոնքը: Մեկ տարի անց նա կոտրել է   ոտքը: Երկու վնասվածքների հետևանքները սարսափելի էին. տղայի ոտքերը դադարել են աճել և զարգանալ: Տարիների հետ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը վերածվել է թզուկի անհամաչափ մեծ մարմնով եւ գլխով: Նրա հասակը կանգ է առել 150 սանտիմետրի վրա:

երիտասարդի հասակը նրան խանգարում էր, և միակ բանը, որով կարող էր զբաղվել, նկարչությունն էր, ինչն էլ նրան տասնութ տարեկանում տարավ Փարիզ:

Մոնմարտրում նա 1885 թվականին ստուդիա է բացում, որն այդ ժամանակ դառնում է բոհեմի և կասկածելի հասարակության ապաստարան: Մոնտմարտրը Տուլուզի-Լոտրեկի համար դարձել է կյանքի գլխավոր ներշնչանքը:

Հենց այդտեղ՝ կաբարեների և հասարակաց տների խրախճանքի, պարուհիների և ալկոհոլով լի զնգացող բաժակների մեջ, մարմնավաճառների, գողերի և այլասերվածների  հետ կողք կողքի Տուլուզ-Լոտրեկը կարող էր չվախենալ ծաղրուծանակից: Ի վերջո, «պարկեշտ ազնվական հասարակությունը» նրան չէր ընդունում:

1889 թվականի հոկտեմբերին գործարար Ժոզեֆ Օլլերը բացել է աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեն:

«Մուլեն Ռուժ»-ում աչքի էր ընկնում 23-ամյա ամբարտավան և ինքնավստահ պարուհի Լա Գուլյուն: Տուլուզ-Լոտրեկը նրա երկրպագուների թվում էր: Երբ Օլլերը առաջարկել է, որ նկարիչը «Մուլեն Ռուժ»-ի համար վառ, անսովոր պաստառներ նկարի, նա առանց վարանելու համաձայնել է: Առաջին պաստառի կենտրոնում, բնականաբար, Լա Գյուլուն էր՝ շրջապատված  նրան ցանկացող տղամարդկանցով:

   Անրի դը Տուլուզ-Լոտրեկ. Լա Գուլյու պարուհու պաստառը

Կաբարեի համար պաստառներ ստեղծելիս  Տուլուզ-Լոտրեկը գնալով ավելի ու ավելի էր հեռանում իմպրեսիոնիզմից: Նրա պաստառների վրայի պարզ պատկերները ցանկացած դիտողի համար հասկանալի էին: Օլլերի շնորհիվ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը գտել էր մի ժանր, որտեղ չկային խիստ կանոններ, և նա ինքն էր դրանք հորինում:

Ցավոք, Մոնմարտրում նկարիչների հաջողությունը մշտապես ուղեկցվում էր ալկոհոլային կախվածությամբ: Այդ թուլությունը նաև Անրի դը Տուլուզ-Լոտրեկն ուներ:  Ալկոհոլիզմի շոշափելի հետևանքներն իրենց զգացնել են տվել 30 տարեկանից հետո: Այդ ամենը լրացնելու եկավ սիֆիլիսը՝ փարիզյան հասարակաց տների գրեթե անխուսափելի «բոնուս»-ը:

Ինսուլտից, հոգեբուժարանում գտնվելուց հետո Անրի Տուլուզ-Լոտրեկը մահացել է իր մոր ձեռքերի մեջ:

Թեպետ իր կյանքի ընթացքում նկարիչը հանրությանը դուր չի եկել իր վատ բնավորության ու սուր լեզվի պատճառով, սակայն մահից մի քանի տարի անց Տուլուզ-Լոտրեկի հանճարեղ լինելը ընդունում էին գրեթե բոլորը: Նա այսօր արդեն համարվում է դասական՝ հատկապես պաստառների ժանրում: Եվ նրա աշխատանքների գները տարեցտարի շարունակում են աճել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP