11:18 16.09.2019
Վրացի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների բիոմոլեկուլյար երկարատև ուսումնասիրությունը հաստատել է, որ աշխարհի ամենահին ԴՆԹ-ն, որը դուրս է բերվել կենդանական մնացորդներից, հայտնաբերվել է Վրաստանի հարավ-արևելքում: Այդ մասին «Ինտերֆաքս» -ը հայտնում է՝ հղում անելով Վրաստանի ազգային թանգարանին:
Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է գտնել գենետիկական կարևոր տվյալներ ՝ հայտնաբերված ռնգեղջյուրի ատամնային էմալից։ Հայտնաբերված ատամը մոտ 1,77 միլիոն տարեկան է: Մնացորդները հայտնաբերվել են Դմանիսի հնագույն բերդում, որը գտնվում էր Քվեմո Քարթլիի շրջանում՝ Թբիլիսիից 90 կմ հեռավորության վրա:
«Սա կենդանու մնացորդներից վերցված ամենահին ԴՆԹ-ն է, որը միլիոն տարի ավելի հին է, քան նախկինում հայտնի ԴՆԹ-ի մասին տեղեկությունը։ Նմուշը վերցվել էր 700.000 տարի առաջ, Ուդոն կղզում ՝ Կանադայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող ձիուց»:
Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել է աշխարհի առաջատար գիտական «Nature» (Մեծ Բրիտանիա) ամսագրում։
Ըստ գիտնականների, սա բեկում է հին կենսաբջջային հետազոտություններում, ինչը թույլ է տալիս վերականգնել շատ ավելի վաղ դարաշրջանների էվոլյուցիոն պատկերը, քան հնարավոր էր մինչև այսօր, ինչպես նաև ուսումնասիրել կենդանիների և մարդկանց նախնիների պատմությունը:
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...
20:53 13.07.2025
Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունըՌուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...
20:31 13.07.2025
ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխանՔրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...