19:43 15.09.2019
«Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, և իրենց պայքարն անիմաստ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։
«Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ»,
«թողե’ք, որ մի քիչ հանգստանա, հենց ինքը չի ուզում»,
«նրա գաղափարները լրիվ կիսում ենք և շարունակելու ենք իր գործը»,
«աղջիկ (տղա) ջան, ինչո՞ւ ես այս նյութերով կիսվում, պայքարում, անիմաստ է, չի գալու ինքը, հաստատ բան եմ ասում», և այլն:
Սիրելի’ ուսանողներ,
պաշտոնապես հայտարարում եմ՝
նա, ով երբևէ ձեզ նմանատիպ խոսք է ասել կամ կասի, ոչ միայն իմ ընկերը չէ, այլև զբաղված է իմ մասին ստոր ստախոսությամբ:
Անգամ չէի անդրադառնա այս թեմային, ինքս եմ խնդրել դադարեցնել դասադուլի ձևով պայքարը, սակայն չեմ կարող հանդուրժել իմ անունից ուսանողներին մանիպուլացնելու նենգ փորձերը:
Ընդ որում, իմ այս նույն «ընկերները» ուսանողների և նոր մասնագետների սիրտը շահելու համար հանդես են գալիս որպես իմ բարեկամ, իսկ զուգահեռաբար ամոթալի հրճվանքով կեղծ «ֆինանսական խախտումներ» են ներկայացնում ոստիկանություն, միայն թե ինձ վնասեն:Հ.Գ.
Որպեսզի պարզ լինի, որ իմ անունից կեղծ ընկերներիս բոլոր այլ տեսակի պնդումները ստախոսություն են, հիշեցնեմ միակ ճշմարիտը. «իմ դիրքորոշումը եղել է, կա և լինելու է նույնը. այդ աշխատանքն ինձ համար, ի տարբերություն շատերի, բացառապես ալտրուիստական է, և հետևաբար՝ իմ լինել կամ չլինելը կախված է երկու հիմնական շահառուների՝ ուսանողների և պետության համատեղ ցանկությունից»,-նշել է նա:
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:53 08.07.2025
ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...