Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում

15:37 24.09.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող փաստաթղթերը բացակայել են, իսկ նույն ՄՓՎ-ին ամրակցված «ՈՒԱԶ 366» ավտոմեքենայի վրա 2016-2017թթ. ընթացքում հավելագրվել է շուրջ է 2.092 կմ վազք, որի ծախսը կազմել է 460 լիտր բենզին։

Պարզվել է նաև, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 27.12.2016թ.-08.03.2017թ. Մ-3 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ավտոճանապարհի միջնամասում ստեղծվել է վրանային հենակետ՝ ձնաբքի ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, որի ծառայության իրականացման նպատակով նախատեսվել է օգտագործել 2 հատ 2.5 ԿՎտ էլեկտրական գեներատորներ՝ լուսավորության և կապի ապահովման համար։ Սակայն, վառելիքի ծախսերի վերաբերյալ կազմված ակտերի համաձայն՝ ցույց է տրվել շահագործված այլ հզորությունների 2 էլեկտրական գեներատոր, որոնց վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի: Արդյունքում հավելագրվել է 432 լիտր բենզին։

Բացի դրանից՝ կազմված ակտերի համաձայն՝ հենակետի ծառայության իրականացման նպատակով ներգրավված Գորիսի և Սիսիանի ՀՓՋ-ներին պատկանող ավտոմեքենայի համար 27.12.2016թ.-31.01.2017թ.  ցույց է տրվել  1000 կմ վազք և մեկի դեպքում 400 լիտր, մյուս դեպքում 560 լիտր բենզինի, իսկ ավտոմեքենաների կունգի վառարանի համար 470-ական լիտր դիզելային վառելիքի ծախս: Դա այն դեպքում, երբ Գորիսի ՀՓՋ-ին պատկանող ավտոմեքենայի կունգի վառարանը դիզելային վառելիքով չի աշխատում, իսկ Սիսիանի ՀՓՋ-ին պատկանողի դեպքում ավտոմեքենայի շահագործման քարտի վազքաչափի ցուցմունքներում չի արտացոլվել նշված 1000 կմ վազքը:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. Սյունիքի ՄՓՎ-ին հատկացվել է 32 խ/մ՝ վառելափայտ, սակայն բացակայել են դրանց ծախսի և բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։

Ուսումնասիրությամբ պարզված փաստերը վկայում են, որ ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

17:35 10.07.2025

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...

BACK_TO_TOP