16:00 24.09.2019
2019թ-ի օգոստոսի 20-ին դիմում էինք հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որի պահանջն էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը։ Որպես հիմք ներկայացրել էինք լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ ներկայացված բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը, որը մեր կարծիքով էկոլոգիական նոր գործոն է և լիովին բավարար իրավական հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի նախարարությունն այդ պահանջը կատարի։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը։
Օգոստոսի 28-ին նախարարությունից տեղեկացրեցին, որ մեր հարցադրմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Այս պատասխանն ենթադրում էր, որ նախարարությունը կգնա իրավական ճիշտ ճանապարհով, որը կանոնակարգված է ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ու լիարժեք կվերլուծի դիմումի մեջ ներկայացված մասնագիտական փաստերը և կներկայացի հիմնավոր ու իրավական առումով անխոցելի պատասխան կամ որոշում։
Սակայն այդ ամենի փոխարեն, սեպտեմբերի 19-ին ստանում ենք հետևյալ «պատասխանը»․
«Ի պատասխան Ձեր 2019թ. օգոստոսի 20-ի գրության հայտնում եմ, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը 03.09.2019թ. N 1/02.1/12310 գրությամբ ներկայացվել է վարչապետի աշխատակազմի քննարկմանը»: Այս «պատասխանին» կցված էր նաև նախարարության վերոնշյալ եզրակացություն-գրությունը:
Նախ՝ հակիրճ բացատրենք, թե ինչու ենք պատասխան բառը վերցրել չակերտների մեջ։ Բանը նրանում է, որ նախարարության պատասխանն ու կցված գրության բովանդակությունն առնչություն չունեն մեր դիմումի մեջ ներկայացված փաստերի ու պահանջի հետ, այլ ընդամենն օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացնելուց և պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու միջոց են։
Հիմա ներկայացնենք, թե ինչ ընթացակարգ է սահմանված նման դեպքերում և ինչ պետք է իրականում աներ նախարարությունը՝ այս խուսափողական պատասխանը գրելու փոխարեն։ Քանի որ դիմումի մեջ հղում էինք արել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և պահանջել փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոնները հաշվի առնելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, ապա նախարարությունը կամ պետք է ուսումնասիրեր մեր ներկայացրած փաստերը և մերժեր մեր պահանջը՝ նոր էկոլոգիական գործոնների բացակայության հիմքով, կամ էլ համապատասխան գրությամբ ուղարկեր փորձաքննական կենտրոն, որը համաձայն «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի» 10-րդ կետի՝ այդ գործոններն ի հայտ գալուց հետո եռամսյա ժամկետում կվերլուծեր Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած գրությունը և հանդես կգար նոր եզրակացությամբ։
Համաձայն նույն կարգի 11-րդ կետի՝ եթե այդ վերլուծության արդյունքում պարզվում է, որ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել զգալի վնաս, ըստ սահմանված թույլատրելի նորմաների, եզրակացությունը այդ կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչվում:
Իսկ կարգի 12-րդ կետում էլ նշված է․ «Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեությունում կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա փորձաքննական կենտրոնը դրա մասին գրավոր հիմնավորումներով տեղեկացնում է ձեռնարկողին»:
Կարգի 13 և 14-րդ կետերում ևս նշված են մի շարք գործողություններ, որոնք պետք է իրականացնեն ինչպես ձեռնարկողն, այնպես էլ փորձաքննական կենտրոնն ու լիազոր մարմինը (նախարարությունը)՝ մինչև վերջնական որոշման կայացումը։
Մեր դիմումը քննարկելիս նախարարությունը վերոնշյալ գործողություններից ոչ մեկը չի կատարել, փոխարենը հղում է արել մի գրության, որն ընդհանրապես առնչություն չունի մեր ներկայացրած փաստերի և պահանջի հետ։ Նախարարության այդ գրության մեջ մատնանշած են լրիվ այլ փաստարկներ և այլ իրավական գործընթացի առաջարկներ։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն փաստերը, որ նախարարությունը պատշաճ չի ուսումնասիրել և պատասխանել մեր դիմումին՝ սեպտեմբերի 24-ին կրկին պաշտոնական դիմում ենք ուղարկել Շրջակա միջավայրի նախարարին և խնդրել իրականացնել հետևյալ քայլերը․
1․ Պատշաճ ուսումնասիրել մեր օգոստոսի 20-ի դիմումը, ինչպես նաև համանման պահանջով սեպտեմբերի 19-ի դիմումը և հստակ գործողություններ կատարել դրանցում ներկայացված փաստերի վերաբերյալ։ Եթե մեր ներկայացրած փաստերը չեն կարող համարվել փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, ապա հիմնավորել մեր դիմումի պահանջի կատարման մերժումը։
2․ Եթե մեր ներկայացրած փաստերը համարվում են փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, ապա առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի» համապատասխան կետերի պահանջներով՝ առաջնորդվել ընթացակարգով և լիարժեք իրականացնել համապատասխան բոլոր գործողությունները։
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...
17:51 10.07.2025
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համարՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...
17:44 10.07.2025
Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումըԱյսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...
17:35 10.07.2025
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...
17:30 10.07.2025
Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցներըՆովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...