ՀԿԵ-ն Հայաստանում առաջին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՀԿԵ-ն Հայաստանում առաջին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

11:10 26.09.2019

Սեպտեմբերի 25-ից «Հարավկովկասյան երկաթուղին» Էջմիածին-Մասիս հատվածում սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը: Երևեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ:

Ընդ որում, հայ մասնագետները հաջող կիրառել են ռուսական երկաթուղիներում նման համակարգերի շահագործման փորձը: Մինչև տարեվերջ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն ևս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած և Արտենի-Քարակերտ հատվածներում:

Ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգերը համալրված են գծի հատուկ ցուցիչներով և լուսադիոդային լուսացույցներով, որոնք թույլ են տալիս հսկել երթևեկությունը չպահպանվող գծանցներում: Նման համակարգերը հատկապես կարևոր են արագընթաց գնացքի երթուղում, քանի որ ապահովում են երթևեկության անվտանգությունը ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերը հատելիս:

«ՀԿԵ» ՓԲԸ Ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը նշում է, որ երկաթուղում նախատեսվում է գործարկել ընդհանուր առմամբ ևս 11 նման համակարգ, իսկ ընթացիկ տարում գործարկվող 4 համակարգերին ուղղված է մոտ 100 մլն դրամ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP