17:10 27.09.2019
Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրական ներուժով ու արդեն գտել են այն ուղղությունները, որոնք կարող են գործարարների համար հաջող բիզնես ապահովել։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հստակեցրել են ծրագրերը և վստահեցրել, որ Շիրակի մարզում շատ ավելի ներդրումային հնարավորություններ կան, քան կարծում էին։
Ընդամենը 4 ամիս առաջ Հայաստանում ստեղծված Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամն արդեն հասցրել է չինացի գործարարներին ներկայացնել Հայաստանն ու հատկապես Շիրակի մարզը։ Հետագա համագործակցության ուղղությամբ առաջին քայլն արված է։
Շիրակի մարզը կհամագործակցի չինական Հայնան կղզու հետ, որը երկրի խոշոր շրջաններից մեկն է։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Ավանեսովի խոսքերով` հիմնադրամն արդեն ստորագրել է համաձայնագիր, որ բոլոր ապրանքները, որոնք Գյումրիից Չինաստան կուղարկվեն, այնտեղ կազատվեն բոլոր հարկերից։ Նա կարծում է, որ սա հսկայական ձեռքբերում է։
Իսկ Եվրասիական կազմակերպության տնտեսական համագործակցության քարտուղարի տեղակալ Գե Չժիենի դիտարկմամբ` հայ և չինացի ժողովուրդները պետք է շատ հաղորդակցվեն, քանի որ չինացիները քիչ են տեղեկացված Շիրակի մարզի ներդրումային գրավչության մասին` հետաքրքրված են հատկապես բազալտի վերամշակմամբ, բազալտի թելի ստացմամբ, անշարժ գույքի շուկայով ու առևտրով։
Որքան Հայաստանի, նույնքան էլ Չինաստանի պատմությունն է հին, ու սրանով 2 ժողովուրդների միջև ընդհանրություն կա, ասում են հյուրերը ու վստահ շեշտում, որ կկարողանան նոր հարաբերություններ ձևավորել ու փոխադարձ համագործակցությունը զարգացնել։
Անցած տարի ընդամենը 10,000 չինացի զբոսաշրջիկ է Հայաստան եկել, ինչը չինացի 1 մլն 800 հազար զբոսաշրջիկների ծավալի մեջ, ըստ ներկաների, կարելի է ասել` զրո է։ Նրանք հույս ունեն, որ ոչ միայն ուղևորա-, այլև բեռնափոխադրումների հոսքը Չինաստանից Հայաստան կմեծանա։
Չինաստանի համար Շիրակի մարզը զբոսաշրջային ամենագրավիչ ուղղությունը չէ, քանի որ Հայաստան-Չինաստան ուղղությամբ չվերթներ չկան։ Տրանսպորտային հաղորդակցության բացակայությունը ոլորտի զարգացմանը խոչընդոտող առաջին խնդիրն է։ Այս համատեքստում նաև Գյումրիի օդանավակայանից չվերթներ կազմակերպելու հարցն է արդիական։
«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի խոսքերով` այսօր չինական 3 ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ գործարկելու շուրջ։ Օդանավակայանները պետք է որոշակի տեխնիկական պահանջների և պայմանների բավարարեն, այդ թվում նաև Շիրակ օդանավակայանը։
Չինացիները Շիրակի մարզով հետաքրքրված են այն պատճառով, որ մարզկենտրոն Գյումրին Հայաստանի 2-րդ քաղաքն է ու այստեղ ոչ միայն մաքսատուն է լինելու, այլև օդանավակայան կա։ Համագործակցության հեռանկարներն էլ միայն այսքանով չեն սահմանափակվի։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով` սա կլինի համագործակցություն ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հայաստանի հետ, և ուղիղ մուտք կապահովի դեպի Եվրասիական տնտեսական միջավայր, քանի որ մեր տնտեսությունն արդեն ընդհանուր է։ Մարզպետը համոզված է, որ բոլոր տնտեսական բարեփոխումները, որ կատարվում են Հայաստանում, կհետաքրքրեն նաև չինացի գործարարներին։
Իսկ Չինաստանում անշարժ գույքի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չժաո Վեյը նշեց, որ իրենք հույս ունեն` Հայաստանի հետ միասին կարող են զարգացնել ոչ միայն արդյունաբերությունը, այլ նաև անշարժ գույքի շուկան Շիրակի մարզում։ Եթե մարզը տա լավ պայմաններ աշխատանքի համար, ապա իրենք այստեղ մեծ ներդրումներ կանեն։
Առևտուրը, ըստ չինացի գործարարների, իրենց ծրագրի վերջին բաղադրիչն է, բայց կարևոր է այն, որ Շիրակի մարզի մթերքները էկոլոգիապես մաքուր են, ու հենց սա էլ մեծացնում է մարզի արտադրանքի հանդեպ չինացիների հետաքրքրությունը։ Ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներից բացի, նաև մտադիր են հանքային ջրեր արտահանել մարզից Չինաստան։ Չինացիները նաև հետաքրքրված են հայկական խոհանոցով, ասում են` պատվիրակությունը 4-5 օր է, Գյումրիում է ու այստեղ ըստ նրանց, աշխատում են համեղ ուտեստներով զարմացնել, իսկ համտեսից հետո զարմացած են մնում, թե ինչպես կարելի է սովորական մթերքից այդքան համեղ պատրաստել։ Սա էլ է նրանց հետաքրքրող ոլորտ դարձել։
Հայնան կղզին, որն առաջինն է համագործակցելու Հայաստանի հետ, տարեկան 70 մլն զբոսաշրջիկ է ընդունում։ Ըստ չինացիների` նրանց մեծ մասը Չինաստանի վճարունակ խավն է։ Ու հենց այստեղ էլ առայժմ կներկայացվի Գյումրին ու Շիրակի մարզը։ Սա մարզի ներդրումային ներուժը Չինաստանի հանրությանը ցուցադրելու լավ հնարավորություն է։
Գործարարները հետաքրքրված են նաև բնակարանային համալիրների և հանգստյան տների կառուցմամբ, չինական ավանդական բժշկության հիմնմամբ։ Առաջին այս հանդիպմանը կհաջորդի Շիրակի մարզպետի այցը Հայնան կղզի, որտեղից էլ արդեն գործնական քայլերի սկիզբը կտրվի։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...