Իմ և Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում բացակայում են առողջ բանականությունն ու իրավական հիմքերը. Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Իմ և Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում բացակայում են առողջ բանականությունն ու իրավական հիմքերը. Կոստանյան

17:44 26.09.2019

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով երեկվանից իր անունը շրջանառելու դեպքերին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:

Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:

Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա, իրավաբանների իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:

Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան:

Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP