18:46 26.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը շարունակում է քննարկման թեժ առարկա մնալ: Հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել: Բարձրացած աղմուկից հետո Սպիտակ տունը հրապարակել է երկու ղեկավարների զրույցի սղագրությունը: Հենց այս սկանդալի ֆոնին էլ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:
Սպիտակ տունը գաղտնազերծել է հեռախոսազրույցի սղագրությունը
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև աղմկահարույց հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Սակայն այն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցը բողոք է ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ: Հեռախոսազրույցն ուսումնասիրում էին նաև դեմոկրատները, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը փորձել է Ուկրաինայի իշխանություններին ստիպել օգնել իրեն նախագահական ընտրարշավում:
Բանն այն է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Ջո Բայդենը մեծ շանսեր ունի՝ առաջիկա նախագահական ընտրություններում դառնալու դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Թրամփի հիմնական մրցակիցը:
Օրենսդիրների պահանջից հետո Սպիտակ տունը գաղտնազերծել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը: Այն հրապարակել է նաև CNN հեռուստաալիքը:
«Շատ խոսակցություններ են գնում Բայդենի որդու մասին, այն մասին, որ Բայդենը դադարեցրել է նրա դեմ հետաքննությունը, իսկ շատ մարդիկ ուզում են պարզել այդ ամենը: Եթե այս հարցում կարողանաք համագործակցել մեր գլխավոր դատախազի հետ, հրաշալի կլինի: Բայդենը ամենուր պարծենում էր, որ դադարեցրել է իր որդու դեմ հետաքննությունը: Եթե կարողանայիք ուսումնասիրել այդ հարցը…»,- նշել է Թրամփը զրույցի ժամանակ:
Զելենսկին էլ իր հերթին խոստացել է, որ շուտով Ուկրաինայում նոր գլխավոր դատախազ կնշանակվի, ով կուսումնասիրի այդ հարցը:
«Այդ գործի հետաքննությունն իսկապես արդարության վերականգնման հարց է, այնպես որ մենք հոգ կտանենք այդ մասին և կաշխատենք հետաքննության շուրջ»,- ասել է Զելենսկին:
Սղագրության հրապարակումից հետո Թրամփի ընդդիմադիրները հայտարարել են, որ Թրամփի մտադրությունը միանգամայն պարզ է. Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր երկրին ռազմական օգնություն է հարկավոր, իսկ ԱՄՆ նախագահը նրան անմիջապես խնդրել է համագործակցել հետաքննության հարցում:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա
Նյու Յորքում Թրամփը և Զելենսկին իրենց առաջին պաշտոնական հանդիպումից առաջ անդրադարձել են նաև այս հարցին:
«Ես չեմ ուզում ներքաշվել ԱՄՆ-ի դեմոկրատական, բաց ընտրություններում: Կարծում եմ՝ մենք շատ լավ հեռախոսազրույց ենք ունեցել: Այն նորմալ է ընթացել: Մենք տարբեր թեմաների շուրջ ենք խոսել: Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ կարդացել եք և տեսել, որ ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրել»,- ասել է Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ:
«Դուք գիտեք, որ ոչ մի ճնշում չի եղել: Ձեզ հարկավոր է միայն տեսնել, թե ինչ է տեղի ունեցել հեռախոսազրույցի ընթացքում: Ես գնահատում եմ պատասխանը»,- Զելենսկու խոսքը շարունակել է Թրամփը:
Ի դեպ, զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ցանկացել է հետաքննել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունը «Բուրիսմա Հոլդինգսում», որը Ուկրաինայի խոշորագույն գազային ընկերություներից մեկն է: Հանթեր Բայդենն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել 2014-ից մինչև 2019-ի սկիզբը:
Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:
Իսկ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր վերջին գրառումներից մեկում այս ամենն անվանել է «Ամերիկյան քաղաքականության պատմության մեջ ամենամեծ խարդախությունը»:
THE GREATEST SCAM IN THE HISTORY OF AMERICAN POLITICS!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 26, 2019
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...