Հայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Հայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը. Տիգրան Ավինյան

11:00 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ինչպես հայտնում են Կառավարության աշխատակազմից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն,
Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձը և շնորհավորելու մեր չինացի գործընկերներին այս պատմական հոբելյանի կապակցությամբ: Պարոն դեսպան, Հայաստանի կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, և ի դեմս Ձեզ՝ ՉԺՀ կառավարությանը, Չինաստանի բարեկամ ժողովրդին ու ՉԺՀ դեսպանության անձնակազմին Ազգային տոնի կապակցությամբ:

Իր կազմավորման օրվանից ի վեր՝ արդեն յոթ տասնամյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ընթանում է հաստատուն զարգացման ճանապարհով: Իհարկե, սա շատ փոքր ժամանակահատված է Չինաստանի՝ հազարամյակների խորքից եկող պատմության մեջ, բայց և այնպես, Չինաստանի հաջողությունները և նվաճումները պետության կառուցման և հասարակական-տնտեսական զարգացման իր ուրույն մոդելի ստեղծման գործում հանդիսանում են մեր ժամանակների կարևորագույն պատմական իրադարձություններից մեկը:

Ինչպես հայտնի է, հայերը և չինացիներն առնչություններ են ունեցել դեռևս վաղ անցյալում, և hայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը, և դրանց մշտապես հատուկ է եղել փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է: Մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև ծավալվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու փոխայցելություններ։ Դրանցից վերջինն այս տարվա մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն էր ՉԺՀ, որի ընթացքում կայացած հանդիպումները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Քըցյանի հետ հզոր ազդակ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Նշեմ, որ Հայաստանը մշտապես հաստատակամորեն հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանման օգտին: Իսկ Չինաստանը մշտապես իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Հարգելի ներկաներ,
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով ու բոլոր ոլորտներում: Լայն իրավապայմանագրային դաշտը բարենպաստ հիմք է ստեղծում փոխշահավետ տնտեսական գործընկերության, անվտանգության ոլորտի համագործակցության, մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցության հետագա զարգացման համար:

Տարեցտարի աճում են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները և զբոսաշրջիկների թիվը: Իրականացվել են մի շարք համատեղ նախագծեր արդյունաբերության, գիտության և կրթության, գյուղատնտեսության և բիոտեխնոլոգիաների, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում:
Իսկ օրերս կայացած հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը հաստատեց կողմերի հետաքրքրությունը էլ ավելի խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության ծրագրերի համար: Դրանցից մեկը՝ հայ-չինական բարեկամության դպրոցը, խորհրդանշում է մեր համատեղ ներդրումը հայ-չինական հարաբերությունների ապագայի մեջ և արդեն իսկ բարձր նշաձող է սահմանել կրթական ոլորտի հաստատությունների համար:

Հարգելի գործընկերներ,
Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրա շրջանակներում տարաբնույթ համագործակցության հնարավորությունները: Մենք պատրաստ ենք ակտիվ ջանքեր գործադրելու մեր բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումն ապահովելու համար:

Պարոն Դեսպան, կրկին շնորհավորում եմ ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում բարեկամ Չինաստանին խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP