18:40 27.09.2019
«Վարչապետի այցելությունը Նյու Յորք շատ արժեքավոր իրադարձություն է»: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը.
«Սա հատուկ տարի էր լրացուցիչ գագաթնաժողովների շնորհիվ, որոնք հարակից են տեղի ունեցել: Մասնավորապես, անցկացվել են կլիմայի, կայուն զարգացման և ֆինանսավորման գագաթնաժողովները: Օրինակ` Կայուն զարգացման գագաթնաժողովին շատ հստակ ներկայացվել են հանձնառություններ, արձանագրվել է Հայաստանի առաջընթացը»:
Հիշեցնենք, որ կայուն զարգացման առումով Հայաստանի համար նշվում է 17 նպատակ և 230 գլոբալ ցուցանիշ: Շոմբի Շարփը մանրամասնել է, որ այդ նպատակները ընդհանուր և հեռանկարային են՝ սովի ու չքավորության դեմ պայքար, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլ:
«Մասնավորապես, 17-րդ նպատակը միջազգային գործընկերությունն է, ֆինանսավորումը, համագործակցությունը: Այսինքն` մենք շատ հստակ փոխլրացնող տիրույթ ենք տեսնում ռազմավարական այն նպատակների մեջ, որ Հայաստանը տեսնում է»:
Կայուն զարգացման նպատակները հաստատվել են 2016-ին, պլանավորվել են դեռ 2015-ին և 2015-2030թթ. ընթացքում դրանք պետք է իրականացվեն:
Անդրադառնալով վարչապետի ելույթին՝ Շարփը նշեց, որ քաղաքական առաջնահերթությունների օրակարգը փոխվել է, որը իրենց համար կարևոր է.
«Օրինակ` խորհրդարանում աճել է կանանց թիվը, ինչը նշանակում է, որ կանանց ձայնն ավելի լսելի է դարձել: Բայց պետք է նշեմ, որ կանայք դեռ միջինը 1/3-ով ավելի պակաս աշխատավարձ են ստանում նույն կամ նմանատիպ աշխատանքի դիմաց: Բայց արդեն եվրոպական ցուցանիշին մոտենում ենք»:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...