Լեռնային Ղարաբաղի հարցում, այո՛, խնդիր կա, բարդ է իրավիճակը. Շոմբի Շարփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Լեռնային Ղարաբաղի հարցում, այո՛, խնդիր կա, բարդ է իրավիճակը. Շոմբի Շարփ

19:43 27.09.2019

2017-ին Հայաստանում ՄԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն, որը կոչվում է ինովացիոն լաբորատորիա: «Հեռանկարի» տաղավարում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ այդ լաբորատորիան Հայաստանում աննախադեպ էր:

«Այն սկզբունքորեն աննախադեպ էր, առաջինը ամբողջ աշխարհում: Եվ այն այնքան է հաջողել տարբեր ուղղություններում և աշխատանքներում, որ այսօր արդեն ավելի քան 60 երկիր փորձում է վերարտադրել այդ փորձը և աջակցություն է ստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Սա սկզբունքորեն այն վայրն է, որտեղ կարելի է փորձարկել քաղաքականություններ, միջոցառումներ, փորձում են գտնել հասանելի տվյալներ և դրանք ուղղել սոցիալական ցանցերով, քննարկումներով, զտել, հավաքագրել, արհեստական բանականությամբ համալրված լուծումներ տալ, որոնք կօգնեն հսկայական ծավալի տեղեկությունը զտել այնքան, մինչև կստանանք օգտակար տվյալ, որն, օրինակ, կօգտագործենք բարելավելու համար զբոսաշրջությունը կամ էկո զբոսաշրջություն զարգացնելու համար: Սա միայն 1 ուղղությունն է: Ուղղությունները շատ են, օրինակ՝ վարքագծային փոփոխություններ՝ խթաններ ստեղծելով կանանց համար, տալով բարդ հարցերին պատասխաններ, երիտասարդ աղջիկներին հնարավորություն տալով ներգրավել տեխնոլոգիական տիրույթում»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում վարչապետի ելույթին՝ Շարփը նշել է, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում տնտեսական ու բնապահպանական հարցերը հաճախ հակազդում են իրար, դա ամենամեծ մարտահրավերն է.

«Հենց այստեղ է, որ պետք է դիմել կայուն զարգացմանը: Զարգացումները, որ տեղի են ունեցել նախորդ 100 տարվա ընթացքում և վերջին 10 տարվա ընթացքում, անհամեմատելի են և մոտեցումներն էլ պետք է փոխվեն: Աշխարհում պահանջ է հիմա, որ ցանկացած տնտեսական ծրագիր պետք է հիմնված լինի բավական ամուր բնապահպանական հետազոտության վրա: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով նորագույն տեխնոլոգիաները, տնտեսական գործունեությունը զարգացնելու համար ամեն ինչ, ինչն անում ենք, շատ ավելի կայուն է բնապահպանական տեսանկյունից, քան նախկինում էր»:

Իսկ ելույթի ընթացքում վարչապետի այն դիտարկմանը, որ մյուսների նման Արցախը ևս պետք է միջազգային կառույցներից ստանա ֆինանսական և տեխնիկական աջակցություն մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին  արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար, Շարփը նշեց՝ արդեն ստանում է:

«Այսպիսի ձևակերպման կարիքը չկա էլ: Մարդիկ վաստակել են այս աջակցությունն ամբողջությամբ, որտեղ էլ, որ նրանք ապրելիս լինեն: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում, այո՛, խնդիր կա, բարդ է իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ջանքերով փորձում են գտնել լուծումներ: Իհարկե, մենք քաղաքականապես այս գործընթացում ներգրավված չենք, բայց մենք աշխատում ենք մարդկանց հետ, համայնքների հետ, այդ թվում՝ սահմանամերձ ու նաև ազդակիր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

21:00 11.07.2025

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:55 11.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի […] ...

BACK_TO_TOP