18:18 27.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետը նշեց՝ այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետի հիմքի վրա, ցույց է տալիս այն գործնական ու պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենա պետական և գիտական այդ կառույցը:
Փաշինյանն ասաց՝ խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը. դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ, և նոր պայմաններում մեր ինքնությունը ձևակերպելու, մեր ժառանգությունը ուսումնասիրելու և դասակարգելու խնդիր կար: Ըստ վարչապետի՝ այդ խնդիրն էր, որ հաջողությամբ լուծեց ԵՊՀ-ն՝ ըստ էության, լուծելով մեր անցած, ընթացիկ պատմության կարևորագույն արժեքները և այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում:
«Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ: ԵՊՀ-ում, ի վերջո, կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որ նույնպես պիտի ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում: Այս ամենի արդյունքը, ի վերջո, ի ցույց դրվեց 1965 թվի մեր ազգային զարթոնքի միջոցով, որը հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք և պատճառ: Այս ամենի արդյունքում է, որ 1988թ. մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով պիտի տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը: Այս ողջ պատմության մեջ մեր ժողովրդի 20-րդ դարի պատմության մեջ ԵՊՀ-ն ունեցավ իսկապես անկյունաքարային և շրջադարձ նշանակություն»,- ասաց նա:
Վարչապետի գնահատմամբ՝ ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, քանի որ նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին 20-րդ դարի կյանքի ընթացքում: Տոնական այս օրը Փաշինյանը բոլորին մաղթեց, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինեն վերականգնել ԵՊՀ երբեմնի փառքը, երբեմնի մեծությունը՝ շեշտելով, որ դա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով:
Ըստ Փաշինյանի՝ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, ԵՊՀ-ն էլ՝ մասնավորապես, պիտի դառնա ՀՀ բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը, պիտի դառնա բուհ, որ աշխարհին ունի առաջարկելու շատ բան և պատրաստ է վերցնել նորարարական գաղափարներ ու դրանցով ապահովել համակարգի հետագա զարգացումները:
Կառավարության ղեկավարը ԵՊՀ համար խնդիր ձևակերպեց, այն է՝ մայր բուհն առաջիկա տասը տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում:
«Սա մի խնդիր է, որի լուծման համար պետք է համատեղենք մեր ուժերը և ԵՊՀ-ն վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ: Առաջիկա 100 տարին թող լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան, իսկ շարունակությունը թող ձևակերպեն արդեն 100 տարի հետո այս ամբիոնից խոսողներն ու այս դահլիճում նստողները»,- նշեց Փաշինյանը:
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...