ՄԻՊ-ին «Սանիթեք»-ի դեմ բազմաթիվ բողոքներ են հասցեագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՄԻՊ-ին «Սանիթեք»-ի դեմ բազմաթիվ բողոքներ են հասցեագրվել

18:16 27.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանին 2018-2019 թվականների ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից:

«Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին:

Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին:

Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ խնդիրները.

1. դիմողներին աշխատանքից ազատելուց հետո վերջիններիս հետ վերջնահաշվարկ չի կատարվել (25 գրավոր դիմում, 6 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

2. դիմողներն ամենամյա արձակուրդ են գնացել, սակայն արձակուրդային գումար չեն ստացել, (12 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),

3. ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնված դիմողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվել, (9 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),

4. դիմողները դժգոհություն են հայտնել «Սանիթեք» ընկերության իրականացրած աղբահանությունից և աղբամանների տեղադրման դիրքերից (1 գրավոր դիմում, 1 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

5. դիմողներն ամիսներ շարունակ աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել (3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

6. աշխատանքից դիմողն ազատվել է, սակայն գործատուն ազատման հրամանը չի տվել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

7. գործատուն չի փոխանցել աշխատող անձի մայրության նպաստը (1 բանավոր բողոք),

8. աշխատանքի չներկայանալու համար գործատուն դիմողի աշխատավարձից 10.000 ՀՀ դրամի չափով պահում է կատարել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

9. դիմողն աշխատում է իր առողջության համար վնասակար պայմաններում, գործատուն այլ տարածք չի տեղափոխում (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

10. դիմողը ցանկացել է ազատվել աշխատանքից, սակայն գործատուից ստացել է սպառնալիքներ (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),

11. գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ (1 գրավոր դիմում),

12. դիմողն ազատվել է աշխատանքից։ Ըստ բողոքի՝ անհիմն և բարձրացվել է նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը (1 բանավոր բողոք):

«Սանիթեք» ընկերության դեմ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների զգալի մասը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստացել են լուծում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP