ՀՔԾ-ն պարզաբանել է Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործին առնչվող հրապարակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀՔԾ-ն պարզաբանել է Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործին առնչվող հրապարակումը

20:56 27.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ-ի՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ օրաթերթի 27.09.2019թ.ի հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում:

Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ Ժողովուրդ օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:

Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP